Միջազգային07:20, 29 Սեպտեմբեր 2016
Կրկին ընտրվելու դեպքում Սարկոզին կդադարեցնի Թուրքիայի ԵՄ բանակցությունները

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզին պատրաստվում է թեկնածություն դնել հաջորդ տարվա նախագահական ընտրություններում: Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Սարկոզին խոսել է այն մասին, թե հատկապես ինչ ծրագրեր ունի նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում:
Նշել է, որ նախագահ դառնալու դեպքում առաջին հերթին կփորձի համոզել Անգլիային՝ դուրս չգալ Եվրամիությունից (ԵՄ): Երկրորդ կարևոր գործը, որ նախատեսում է անել Սարկոզին, դա Թուրքիայի հետ ընթացող եվրաինտեգրման բանակցությունների դադարեցումն է:
Ֆրանսիայի նախկին նախագահը մանրամասնել է, որ ծրագրում է նախապատրաստել Եվրամիության նոր պայմանագիր և Գերմանիայի աջակցությամբ այն ներկայացնել Անգլիային՝ առաջարկելով մնալ միությունում: Սարկոզին նշել է, որ չէր ցանկանա Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններ վարելիս կորցնել Եվրոպայի երկրորդ ամենամեծ տնտեսությունը:
Ընտրվելու դեպքում նախապատրաստվելիք նոր պայմանագրի շրջանակներում կդադարեցվեն բանակցությունները Թուրքիայի հետ:
«Գուցե եկել է ժամանակն ասելու, որ Թուրքիայի տեղը Ասիայում է: Ես հավատարիմ եվրոպացի եմ: Երբևէ չեմ մտածել ԵՄ-ից դուրս գալու մասին, բայց ԵՄ-ն էլ պատշաճ կերպով չի աշխատում»,- հավելել է Սարկոզին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |