Իրավական10:59, 30 Սեպտեմբեր 2016
FBI-ը թուրք-ամերիկյան կազմակերպությունների նկատմամբ քննություն է սկսել

Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI-ՀԴԲ) ուսումնասիրություն է սկսել մի շարք թուրք-ամերիկայն կազմակերպությունների նկատմամբ: Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ` այդ կազմակերպությունները ստեղծվել են վերջին 2 տարվա ընթացքում և ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան հետ համատեղ զբաղվում են Թուրքիային հետաքրքրող հարցերով, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության հարցով:
ՀԴԲ-ն քննության շրջանակներում հարցաքննել է «Թուրք-ամերիկյան ղեկավար հանձնաժողովի», որը գործում է 100-ից ավել թուրք-ամերիկյան միությունների օժանդակությամբ, և «Անկախ արդյունաբերողների և գործարարների միության» ղեկավարներին:
ԱՄՆ-ի ադրարադատության նախարարության խոսնակ Մարկ Ռայմոնդին հրաժարվել է մեկնաբանություններ տալ գործի վերաբերյալ: Հետևաբար դեռևս պարզ չէ՝ ուսումնասիրության արդյունքում հետաքննություն կսկսվի, թե ոչ:
Թուրք-ամերիկյան ղեկավար հանձնաժողովն արդեն իսկ հայտարարություն է տարածել, որ ՀԴԲ-ն իրենց նկատմամբ հետաքննություն չի իրականացնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |