Տարածաշրջան10:06, 30 Սեպտեմբեր 2016
Թուրքիայի մեջլիսից հեռացրել են Աթաթուրքի պատկերով ադրբեջանական գորգը

Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով վնասվել էր խորհրդարանի շենքը: Դրանից հետո շենքը ենթարկվել է վերականգնման ու վերանորոգման: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացնում է, որ ընդդիմությանը հատկացված սրահներից մեկը, թեև ռումբերից չէր վնասվել, բայց վերանորոգման ծրագրի շրջանակներում արհեստականորեն փլուզվել է:
Նշված սրահում տասնյակ տարիներ կախված է եղել Աթաթուրքի պատկերով մի գորգ, որտեղ թուրք առաջնորդը ռազմական համազգեստ է կրում: Իշխանության ներկայացուցիչները պարզաբանել են, որ Աթաթուրքի պատկերով գորգը վերանորոգման աշխատանքների ավարտից հետո այլևս չի վերադարձվի իր նախկին տեղը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչ Սալիմ Ուսլուն այս որոշումը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ճիշտ չէ այդ ռազմական համազգեստով նկարը տեղադրել այնտեղ այն դեպքում, երբ մեջլիսում Աթաթուրքի հարյուրավոր քաղաքացիական նկարները կան: Այդ նկարը հարմար կարող է լինել որևէ զորանոցում, բայց մեջլիսում ոչ մի դեպքում չպետք է լինի»:
Իսկ «Haber Ankara» լրատվակայքի սյունակագիր Ազիզ Դոլու Աթաբեյի տեղեկացմամբ՝ Աթաթուրքի նկարը կրող վերնշյալ գորգը պատրաստված է եղել Ադրբեջանում: Այն տարիներ առաջ Թուրքիայի մեջլիսի նախկին նախագահ Հյուսմեթթին Ջինդորուքին է նվիրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը:
Նշենք նաև, որ Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմաիլ Քահրամանը հայտարարել է, որ այդ գորգը պարզապես կտեղափոխվի շենքում ստեղծվելիք թանգարանային բաժին, որտեղ կցուցադրվեն նաև մեջլիսի նախագահներին շնորհված բոլոր մյուս նվերները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |