Տարածաշրջան07:33, 30 Սեպտեմբեր 2016
Թուրք վերլուծաբանը ներկայացնում է Թուրքիայում նոր երևակայական հեղաշրջման սցենարը

Թուրքական «Milat» թերթի սյունակագիր Ահմեթ Այը անդրադարձել է Թուրքիայում նոր հեղաշրջման և դրա հավանական հետևանքների թեմային: «Նոր հեղաշրջում է մոտենում» հոդվածում Այը ներկայացնում է ենթադրյալ հեղաշրջման չափազանցված պատկերը՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե որքան սխալ ու աննպատակահարմար է նմանատիպ հոդվածներով ու խոսակցություններով հասարակության մեջ տագնապ ու խուճապ առաջացնել:
Հոդվածն ուղղված է հիմնականում այն թուրք լրագրողներին, որոնք վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են գրում Թուրքիայում ակնկալվող նոր հեղաշրջումների և դրանց վատթար հետևանքներ մասին:
«Երկրորդ հեղաշրջումը մոտենում է: Այս անգամ նախորդի նման չի լինի: Մեկ գիշերում 20 միլիոն բնակիչ կսպանվի: Դրանով էլ չբավարարվելով՝ մարդասպան ուժերը մնացած 60 միլիոնից 50 միլիոնին կվիրավորեն ու գերի կվերցնեն:
Նախ արևմտյան կոալիցիայի ուժերի միջոցով Ստամբուլը կշրջափակվի, հետո ՆԱՏՕ-ի զորքերը Իզմիրը կտան հույներին…
Ֆրանսիացիների աջակցությամբ Շանլըուրֆայում կհիմնվի Նեմրութ պետույթունը: Չյոլեմերիկ ինքնավար հանրապետության հռչակումից հետո Վանը Իրանի կողմից կօկուպացվի և կհիմնվի Վանի շիական հանրապետությունը: Այդ հանգամանքի դեմ կընդվզեն Կարսն ու Աղրըն, որոնք կսկսեն պայքարել Հայաստանին միանալու համար»:
Ահմեթ Այը ներկայացնում է նաև Թուրքիայի տարածքում մի շարք այլ երևակայական հանրապետությունների և ինքնավար շրջանների ստեղծման հավանական սցենարը:
Վերջում հեղինակը կոչ է անում թուրք լրագրողներին չափավոր լինել նմանատիպ բովանդակությամբ հոդվածներ գրելիս և սահմանափակվել միայն զգուշավորության կոչ անելով՝ առանց ուռճացված ու չափազանցված կանխատեսումների:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |