Իրավական07:39, 01 Հոկտեմբեր 2016
Իզմիրում գյուլենականության մեջ կասկածվող գիտնականներ են ձերբակալվել

Թուրքիայի Իզմիր քաղաքում գյուլենական համայնքի (FETÖ) կամ այլ կերպ ասած՝ «զուգահեռ կառույցի» (PDY) հետ կապված հետաքննության շրջանակներում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել:
Միջանկյալ նշենք, որ գյուլենական համայնքը կազմում են իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած շարժման հետևորդներն ու համակիրները, որոնք Թուրքիայում ընկալվում են որպես հակաիշխանական ուժ ու որակվում որպես ահաբեկչական կառույցի անդամներ:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան Էգեյան համալսարանի աշխատակից մտավորականների դեմ կազմակերպված գործողության արդյունքում ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ նաև պրոֆեսորներ:
Ձերբակալվածները Իզմիրի, Բալըքեսիրի, Անկարայի և Մանիսայի բնակիչներ են: Նշվում է, որ նրանք օգտվել են գյուլենական համայնքի համար հաղորդակցման միջոց հանդիսացող «ByLock» համակարգից, իսկ նրանց մի մասը նախկինում ժամանակավորապես հեռացված է եղել աշխատանքից: Հետաքննության գործում առկա է 23 անձի անում, նրանցից 12-ը դեռևս որոնվում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |