Իրավական11:07, 03 Հոկտեմբեր 2016
Եվրախորհրդում Թուրքիայի վերաբերյալ կարևոր որոշում է կայացվել
Եվրախորհրդում (ԵԽ) բարձրացվել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության և օրենքի ուժ ունեցող որոշումների հարցը: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ԵԽ-ն այսուհետև լրջորեն կհետևի այդ ոլորտներին: Որոշում է կայացվել հատուկ ուսումնասիրություն անցկացնել՝ պարզելու, թե Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության և իրավական ուժ ունեցող որոշումները ինչ չափով են համապատասխանում եվրոպական իրավական նորմերին:
ԵԽ վերահսիչ հանձնաժողովը վերոնշյալ երկու խնդիրների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվություն է խնդրել: Նշվում է, որ հանձնաժողովի այս քայլը մեծ չափով պայմանավորված է նաև արտակարգ դրության և օրենքի ուժ ունեցող որոշումների վերաբերյալ տարբեր աղբյուրներից ստացված բազմաթիվ քննադատություններով ու բողոքներով:
Վերոհիշյալ հանձնաժողովը հետևում է Թուրքիայի՝ ԵԽ անդամակցությունից բխող պարտավորությունների կատարմանը և հաջորդ տարի պետք է հրապարակի Թուրքիայի մասին տարեկան զեկույցը:
Հիշեցնենք, որ խնդրո առարկա թեմայով Թուրքիային ուղղված առաջին զգուշացումը ստացվել էր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսից: Նա քննադատել էր Թուրքիայում հրապարակված առաջին օրենքի ուժ ունեցող որոշման լայնածավալությունը և հիշեցրել, որ Թուրքիայի դեմ բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված:
Նշենք նաև, որ Վենետիկի հանձնաժողովը Եվրախորհրդի մարմիններից մեկն է: Այն կազմված է ԵԽ անդամ 47 երկրներից և Եվրապայից բացի 14 այլ երկրներ (այդ թվում նաև՝ ԱՄՆ-ը) ներկայացնող իրավաբաններից: Հանձնաժողովի կենտրոնը Ստրասբուրգն է, այն հայտնի է որպես սահմանադրական հարցերով Եվրոպայի խորհրդատվական կառույց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի ոստիկանությունը MİT-ի հետ համատեղ գործողություն է իրականացրել իրենց կողմից ահաբեկչական ճանաչված և նույնացվող PKK/KCK-ի դեմ:
Նա «Interpol»-ի կողմից հետախուզվում էր «մարդու օրգանների անօրինական վաճառքով զբաղվելու և դիտավորությամբ մահվան պատճառ դառնալու» հատկանիշներով:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի փաստաբանների միության նախկին ղեկավարների նկատմամբ «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար դատական գործ էր բացվել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ֆիլմը նախատեսվում էր ցուցադրել հոկտեմբերի 25-ին՝ ուրբաթ օրը, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ այն հանվել է ցուցակից:
Քեմալ Ջանը գրառում է կատարել Թուրքիայում տիրող ներքաղաքական վիճակի վերաբերյալ՝ իշխանական շրջանակներում քրդերին արտոնությունների շնորհման խոսույթի համատեքստում:
Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակման վերաբերյալ:
Գազի ներմուծումն օգոստոսին նախորդ տարվա համեմատ աճել է 5,74%-ով և կազմել 3 մլրդ 893 մլն մ3։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 30-ին կմեկնի Մեծ Բրիտանիա, որտեղ կհանդիպի բրիտանացի իր գործընկերոջ՝ Դեյվիդ Լեմմի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |