Ցեղասպանություն08:35, 03 Հոկտեմբեր 2016
Թուրքիան հրաժարվել է «Ստեղծագործ Եվրոպա» նախագծից՝ ցեղասպանությանը նվիրված համերգի պատճառով
Թուրքիան կասեցրել է մասնակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» նախագծին:
Ըստ թուրքական «Haberturk» թերթի կայքի` պատճառը «Ստեղծագործ Եվրոպա»-ի՝ Գերմանիայի Դրեզդեն քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի պատրաստած Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» համերգային նախագծին ցույց տված 200 մլն եվրոյի աջակցությունն է:
«Ստեղծագործ Եվրոպա»-ն 1 լրդ 460 մլն եվրո բյուջե ունեցող նախագիծ է, որը աջակցում է Եվրոպայում 2014-2020 թթ-ին իրականացվող մշակութային ձեռնարկներին: Ծրագրին միացած երկրները, որոնց թվում էր նաև Թուրքիան տարեկան որոշակի գումար են հատկացնում ընդհանուր բյուջե, որն էլ ծախսվում է անդամ երկրների մշակութային նախագծերին աջակցելու համար:
Նշվում է, որ ծրագրին Թուրքիայի հատկացումը 2015 թվականի համար կազմել է 2 մլն 390 հզ եվրո:
Հիշեցնենք, որ ապրիլ ամսին սկանդալ էր տեղի ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիան պահանջել էր դադարեցնել Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբին տրվող աջակցությունը, քանի որ նվագախումբը մասնակցում է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» երաժշտական նախագծին: Անկարան պահանջել էր նաև Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքից հեռացնել նախագծի մասին տեղեկությունը:
Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր ղեկավար Մարկուս Ռինդտը թեմայի վերաբերյալ տարածած մեջ նշել էր, որ հիշատակի միջոցառման խափանմանն ուղղված այդ նախաձեռնությունը «բռնություն է խոսքի ազատության դեմ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |