Իրավական11:07, 03 Հոկտեմբեր 2016
Եվրախորհրդում Թուրքիայի վերաբերյալ կարևոր որոշում է կայացվել
Եվրախորհրդում (ԵԽ) բարձրացվել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության և օրենքի ուժ ունեցող որոշումների հարցը: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ԵԽ-ն այսուհետև լրջորեն կհետևի այդ ոլորտներին: Որոշում է կայացվել հատուկ ուսումնասիրություն անցկացնել՝ պարզելու, թե Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության և իրավական ուժ ունեցող որոշումները ինչ չափով են համապատասխանում եվրոպական իրավական նորմերին:
ԵԽ վերահսիչ հանձնաժողովը վերոնշյալ երկու խնդիրների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվություն է խնդրել: Նշվում է, որ հանձնաժողովի այս քայլը մեծ չափով պայմանավորված է նաև արտակարգ դրության և օրենքի ուժ ունեցող որոշումների վերաբերյալ տարբեր աղբյուրներից ստացված բազմաթիվ քննադատություններով ու բողոքներով:
Վերոհիշյալ հանձնաժողովը հետևում է Թուրքիայի՝ ԵԽ անդամակցությունից բխող պարտավորությունների կատարմանը և հաջորդ տարի պետք է հրապարակի Թուրքիայի մասին տարեկան զեկույցը:
Հիշեցնենք, որ խնդրո առարկա թեմայով Թուրքիային ուղղված առաջին զգուշացումը ստացվել էր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսից: Նա քննադատել էր Թուրքիայում հրապարակված առաջին օրենքի ուժ ունեցող որոշման լայնածավալությունը և հիշեցրել, որ Թուրքիայի դեմ բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված:
Նշենք նաև, որ Վենետիկի հանձնաժողովը Եվրախորհրդի մարմիններից մեկն է: Այն կազմված է ԵԽ անդամ 47 երկրներից և Եվրապայից բացի 14 այլ երկրներ (այդ թվում նաև՝ ԱՄՆ-ը) ներկայացնող իրավաբաններից: Հանձնաժողովի կենտրոնը Ստրասբուրգն է, այն հայտնի է որպես սահմանադրական հարցերով Եվրոպայի խորհրդատվական կառույց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |