Տարածաշրջան12:30, 03 Հոկտեմբեր 2016
Թուրքիայի վարչապետ. «Չկա քրդական հարց, կա PKK-ի հարց»

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է «Թուրքիայի առևտրականների և արհեստագործների համադաշնության» (TESK) ներկայացուցիչների հետ, որի ժամանակ խոսել է քրդական հարցի մասին:
Ըստ թուրքական «Haber.sol» լրատվական կայքի` Յըլդըրըմը նշել է, որ այժմ Թուրքիայում գոյություն ունի ոչ թե քրդական հարց, այլ «Քուրդիստանի բանվոկան կուսակցության» (ՔԲԿ-PKK) հարց, որին պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն:
Թուրքիայի վարչապետի խոսքերով՝ թուրք-քրդական բախումները ցանկացած տեսանկյունից վատ են անդրադառնում երկրի վրա: Դրանցից մասնավորապես տուժում են բիզնես միջավայրը, Թուրքիայում իրականացվող ներդրումները:
Նա հիշեցրել է, որ վերջերս Թուրքիայի Շըրնաք և Վան նահանգների միջև ճանապարհի շինարարության ժամանակ քուրդ զինյալները հարձակվել էին անվտանգության ուժերի վրա: Դրա հետևանքով սպանվել էր 6 անվտանգության աշխատակից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |