Տնտեսական08:40, 03 Հոկտեմբեր 2016
Այս տարի Անթալիա այցելող զբոսաշրջիկների թիվը 46.9 տոկոսով նվազել է

Թուրքիայի զբոսաշրջային մայրաքաղաքը համարվող Անթալիայում 2016թ. ընթացքում գրանցվել է ավիաուղիներով ժամանող զբոսաշրջիկների թվի 46.9 տոկոս անկում: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ 2016թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը Անթալիա է այցելել 4.650.238 զբոսաշրջիկ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համամատ նվազել է 4.104.685-ով:
Անթալիայի օդանավակայանի արձանագրած վիճակագրության համաձայն՝ այս տարի Ռուսաստանից և Եվրոպայից այցելող զբոսաշրջիկների թվի ռեկորդային անկում է գրանցվել: Ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է 92.9 տոկոսով: Եթե 2015թ. Ռուսաստանից Անթալիա էր ժամանել 2.451.993 զբոսաշրջիկ, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 173.513:
Մեծ անկում է գրանցվել նաև Գերմանիայից Անթալիա ժամանող զբոսաշրջիկների թվում: Այսպես, եթե 2015թ. առաջին 9 ամիսների ընթացքում Անթալիա էր ժամանել 2.535.061 գերմանացի, ապա այս տարի նույն ժամանակահատվածում Գերմանիայից Անթալիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է 39.8 տոկոսով՝ կազմելով 1.778.935:
Բացի Ռուսաստանից և Գերմանիայից՝ 2016թ. մեծ անկում է գրանցվել նաև մի շարք այլ երկրներից Անթալիա ժամանող զբոսաշրջիկների թվում. Շվեդիա (56.3 տոկոս անկում), Լեհաստան (611.8 տոկոս), Ավստրիա (56.8 տոկոս), Հոլանդիա (31.7 տոկոս), Շվեյցարիա (46.7 տոկոս), Բելգիա (47 տոկոս), Անգլիա (23.3 տոկոս), Ղազախստան (42.7 տոկոս) :
Միայն Ուկրաինայի դեպքում 100 տոկոս առաջընթաց է գրանցվել: Եթե 2015թ. Ուկրաինայից Անթալիա էր ժամանել 248.444 զբոսաշրջիկ, ապա 2016թ. այս ցուցանիշը կազմել է 504.390: Այս տարվա ընթացքում որոշակորեն մեծացել է Ադրբեջանից, Հորդանանից, Իսրայելից, Լիբանանից, Կիպոսի թուրքական մասից, Ալբանիայից, Լիտվայից, Քուվեյթից, Թունիսից Անթալիա եկող զբոսաշրջիկների հոսքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |