Իրավական09:17, 03 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում ձերբակալել են Ֆեթթուլահ Գյուլենի եղբորը

Թուրքիայի Իզմիր նահանգում ձերբակալվել է իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի եղբայրը` Քութբեթթին Գյուլենը: Ըստ թուրքական «Yenisafak» թերթի կայքի` հետախուզության մեջ գտնվող Քութբեթթին Գյուլենը գյուլենական համայնքի դեմ տարվող հետաքննության շրջանակներում մեղադրվում է «զինված խմբավորմանը անդամակցելու» մեջ:
Ըստ աղբյուրի` Գյուլենի եղբայրը հայտնաբերվել է Իզմիրի Գազիէմիր թաղամասում գտնվող իր հարազատներից մեկի տանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթթուլահ Գյուլենին թուրքական իշխանությունները մեղադրում են հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Այդ իսկ պատճառով երկրով մեկ սկսվել են զանգվածային ձերբակալություններ: Ձերբակալվում են նաև Գյուլենի մերձավորները և հարազատները, իսկ Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ից պահանջում են արտահանձնել Գյուլենին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |