Տարածաշրջան07:15, 04 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 3 ամսով

Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ գումարված կառավարության նիստից հետո փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս 90 օրով:
Հոկտեմբերի 19-ին կլրանա արտակարգ դրության առաջին ժամկետը և կառավարույթան որոշմամբ նույն օրը այն կերկարաձգվի ևս 3 ամսով:
«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ ավելի վաղ արտակարգ դրության ժամկետի երկարաձգման առաջարկով հանդես էր եկել Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը: Առաջարկը ներկայացվել էր սեպտեմբերի 28-ին գումարված ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակած զեկույցում:
Քուրթուլմուշը նշել է, որ արտակարգ դրության շրջանակներում ընդունված օրենքի ուժ ունեցող որոշումների կապակցությամբ մեջլիսում ներկայացված բոլոր կուսակցությունների մասնակցությամբ հատուկ հանձնաժողով է ստեղծվելու: Նա ընդգծել է նաև, որ Թուրքիայում կալանավայրերի վիճակի ուսումնասիրության, հեղաշրջման փորձի մասնակիցների դատավարության և Ֆեթհուլլահ Գյուլենի՝ Թուրքիային արտահանձնելու խնդրի վերաբերյալ աշխատանքները ընթանում են ու դրանց վերաբերյալ փաստաթղթերի փաթեթները արդեն ներկայացված եմ ԱՄՆ-ին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում եռամսյա ժամկետով արտակարգ դրություն էր հայտարարվել հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձից ընդամենը օրեր անց՝ հուլիսի 21-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |