Տարածաշրջան10:04, 04 Հոկտեմբեր 2016
Անկարայում «թուրքական Պենտագոն» կկառուցվի

Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները որոշում են կայացրել՝ մեկ վայրում կենտրոնացնելու բոլոր ռազմական ենթակառույցները:
Թուրքական «Habertürk» թերթի կայքի տեղեկացմամբ՝ որպես ռազմական կենտրոնակայան կծառայի Անկարայի Էթիմեսգութ շրջանը, որտեղ արդեն ավարտին է մոտենում Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության նոր շենքի շինարարությունը: Հենց այդ շենքի հարակից տարածքն էլ, ըստ որոշման, կվերածվի յուրատեսակ «անվտանգության ճամբարի»:
Այստեղ կտեղափոխվեն Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը, ինչպես նաև՝ ցամաքային, ծովային և հակաօդային ուժերի հրամանատարությունները: Նշյալ կառույցները գտնվում են մեջլիսի հարևանությամբ, ինչի առթիվ պատգամավորները բազմիցս դժգոհություն են արտահայտել: Պատճառն այն է, որ ռազմական կառույցներին պատկանող շինությունները մեջլիսի «շրջափակված լինելու» տպավորություն են ստեղծում:
Ներկայումս մշակված ծրագրի շրջանակներում վերոնշյալ կառույցների համար Էթիմեսգությում նոր շենքեր կկառուցվեն: Նոր ռազմական ճամբար կտեղափոխվի նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:
Իսկ ԶՈՒ գլխավոր շտաբի և տարբեր հրամանատարությունների կողմից ներկայումս օգտագործվող շինությունները կտրամադրվեն ներքին գործերի նախարարությանը կամ տարբեր հասարակական կազմակերպությունների:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |