Միջազգային12:44, 04 Հոկտեմբեր 2016
Գերմանական պատվիրակությունը Թուրքիայում այցելել է հայկական գյուղ և եկեղեցի

Թուրքական «Haberler» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Ինջիրլիքի ռազմաբազայի այցի շրջանակներում Թուրքիայում գտնվող գերմանացի պատգամավորներն այցելել են նաև Հաթայի Սամանդաղ շրջանի Վաքըֆլը գյուղ, որը հիմա հայտնի է որպես Թուրքիայի միակ հայկական գյուղը:
Գերմանիայի պատվիրակությանը ներկայացվել է հայկական գյուղի և եկեղեցու պատմությունը: Տեղի թանգարանի պատասխանատու Քուհար Քարթունը մասնավորապես տեղեկացրել է, որ Վաքըֆլըի հայկական եկեղեցին վերանորոգվել է 1997թ.: Գյուղի բնակիչները հայեր են՝ քրիստոնյաներ: Ընդհանուր առմամբ այստեղ բնակվում է 130 մարդ (35 ընտանիք): Վաքըֆլըի պատմությունը սկիզբ է առնում 1300-ական թվականներից:
Պատվիրակության անդամների հարցին ի պատասխան՝ Քարթունը տեղեկացրել է, որ եկեղեցին բաց է ուխտավորների համար, այստեղ հիմնականում կիրակի օրեր են այցելություններ լինում: Թանգարանի պատասխանատուն նաև նշել է, որ Վաքըֆլըի եկեղեցին գտնվում է Պոլսո Հայոց Պատրիարքարանի ենթակայության ներքո:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանը գրեթե միաձայն հաստատել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Բանաձևի ընդունումից հետո Թուրքիան արգելել էր գերմանական կողմին՝ այցելել Ինջիրլիքի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինվորներին:
Ավելի ուշ Ինջիրլիքի այցի թույլտվության դիմաց Թուրքիան պահանջեց Գերմանիայից՝ հրաժարվել Հայոց ցեղասպանության բանաձևից: Գերմանիան, թեև բանաձևից չհրաժարվեց, սակայն կանցլեր Մերկելը հայտարարեց, որ Բունդեսթագի ընդունած բանաձևը իրավական պարադիր ուժ չունի: Այս հայտարարությունից հետո Թուրքիան, ի վերջո, եռամսյա դադարից հետո թույլ տվեց գերմանացիներին՝ այցելել Ինջիրլիքում գտնվող 250 գերմանացի զինվորներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |