Քաղաքական07:53, 04 Հոկտեմբեր 2016
Թուրք դեսպանը գոհ է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից
Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ումիթ Յարդըմը լրագրողների հետ խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների մասին:
«Haberrus» լրատվական կայքը, հղում անելով ռուսական «RIA» լրատվական գործակալությանը, նշում է, որ դեսպանի գոհունակություն է հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տեմպերից:
Յարդըմն ընդգծել է, որ Սիրիայի և մի շարք այլ հարցերի լուծման նպատակով բանակցելու և խորհրդակցություններ անցկացնելու համար Թուրքիան և Ռուսաստանը չունեն անհաղթահարելի խոչընդոտներ:
Սիրիայի հարցում կողմերն ունեն ընդհանուր շահեր: Մասնավորապես երկու երկրներն էլ նպատակ ունեն Սիրիայում պայքարել ահաբեկչության դեմ: Դեսպանը տեղեկացրել է, որ սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ այժմ Ռուսաստանի և Թուրքիայի նախարարները հաճախակի հանդիպումներ և հեռախոսազրույցներ են ունենում:
Թուրքական «Yenidunyagundemi» լրատվական կայքն էլ հաղորդում է, որ դեսպանը հարցազրույցի ժամանակ ասել է, որ ինքը լքում է Ռուսաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: Ավելի վաղ թուրքական մամուլում որպես Յարդըմին փոխարինող շրջանառվում էր Հուսեյն Դիրոզի անունը, ով նախկինում Բրազիլիայում Թուրքիայի դեսպանն էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |