Ցեղասպանություն07:37, 05 Հոկտեմբեր 2016
Գերմանիայի պատվիրակությունը Թուրքիայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին
Ինջիրլիք ռազմաբազա կատարած այցի շրջանակներում Թուրքիայում գտնվող Գերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունդեսթագ) պատվիրակությունը և թուրք պաշտոնյաները անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի անդամներից կազմված պատվիրակությունը Ինջիրլիք մեկնելուց առաջ հյուրընկալվել է մեջլիսում, իսկ այնուհետև Գերմանիայի դեսպանատանը մամուլի ասուլիս է կազմակերպվել:
Ասուլիսի ժամանակ Գերմանիայի խորհրդարանի Պաշտպանական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կարլ Լամերսը նշել է, որ մեջլիսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Դաշնային խորհրդարանի ընդունած Ցեղասպանության բանաձևը:
Լամերսը նշել է, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Քահրամանի և Դաշնային խորհրդարանի նախագահ Լամերտի միջև եղած մի նամակագրությունում ևս անդրադարձ է կատարվել տվյալ խնդրին: Փոխնախագահը հույս է հայտնել, որ այդ նամակագրությունում տեղ գտած տեսակետներն այսուհետ հայկական բանաձևի հարցում դրական զարգացումների հիմք կհանդիսանան:
«Որպես խորհրդարան՝ Դաշնային խորհրդարանը, բնականաբար, իրավունք ունի որոշակի դիրքորոշում ունենալու 100 տարի առաջ տեղի ունեցած այդ դեպքերի վերաբերյալ: Մենք հավատում ենք, որ ապագային պետք է նայել՝ ելնելով հենց այդ որոշման սկզբունքներից և պետք է միջոցներ ձեռք առնել, որպեսզի այդ դեպքերը այլևս չկրկնվեն», - ասել է Լամերսը: Նա նաև հույս է հայտնել, որ նշյալ սկզբունքով շարժվելու դեպքում հնարավոր կլինի կողմերի միջև դրական երկխոսություն ձևավորել:
Լամերսը նշել է նաև, որ մեջլիսում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Թուրքիայի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Յուսուֆ Բայազըթը կարծիք է հայտնել, թե հայկական հարցը շահարկվում է տարբեր քաղաքական նպատակներով: Դրան ի պատասխան՝ գերմանացի պաշտոնյան հիշեցրել է, որ Դաշնային խորհրդարանը իրավունք ունի տվյալ հարցի վերաբերյալ որոշակի քաղաքական մոտեցում դրսևորելու:
«Ոչ դաշնային խորհրդարանը, ոչ էլ կառավարությունը այս հարցում հակառակ կարծիք չեն արտահայտել: Թուրքիան, ինչպես նախկինում, շարունակում է պնդել, որպեսզի խնդիրն ուսումնասիրվի պատմաբանների կողմից: Իսկ մենք նշեցինք, որ այս հարցում խորհրդարանները ևս խոսքի իրավունք ունեն», - ասել է Լամերսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |