Իրավական09:08, 05 Հոկտեմբեր 2016
«Financial Times»-ը դատապարտել է Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի չարաշահումները
Բրիտանական «Financial Times» պարբերականն անդրադարձել է Թուրքիայում տիրող իրավիճակին և նոր զարգացումներին: «Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ թերթը մասնավորապես նշել է, որ արտակարգ դրության ռեժիմի ժամկետի երկարաձգումը բոլորովին անսպասելի չէր: Սակայն, միևնույն ժամանակ, «Finanacial Times»-ը ընդգծել է, որ ձախողված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում իշխանությունների կողմից իրականացվող պատժիչ գործողությունները արդեն մտահոգիչ ծավալների են հասնում:
«Էրդողանի նման համառ և ավտորիտար մի անձի համար տարբեր կառույցները և հատկապես սահմանադրական դատարանը շրջանցելու հնարավորությունը միշտ էլ ծայրահեղ հրապուրիչ է: Բայց դրանից շատ ավելի մտահոգիչ է արտակարգ դրության անվան տակ իրագործվող լուծարման գործընթացների ծավալները»,- գրում է թերթը:
Պարբերականը համոզիչ չի համարում Էրդողանի առաջ քաշած այն տեսակետը, թե արտակարգ դրության ժամկետի երակարացման համար որպես օրինակ է վերցվել Ֆրանսիան:
«Դրա առաջին պատճառը այն է, որ ներկայումս ահաբեկիչ համարվող գյուլենականների հզորացումն ապահովողը հենց ինքն է: Նախորդ տարիների ընթացքում ռազմական և աշխարհիկ մրցակիցներից եկող սպառնալիքները հաղթահարելով ուժն իր ձեռքում կենտրոնացնելիս Գյուլենը Էրդողանի և «Արդարություն և զարգացում» կուսակցության համար անգնահատելի դաշնակից էր: Տեղի ունեցող սարսափելի ուժային պայքարի պատասխանատուներից մեկն էլ հենց հանրապետության նախագահն է»:
Թերթը նշում է, որ գյուլենականների դեմ ուղղված լուծարման և ձերբակալությունների գործընթացը աննախադեպ մեծ չափերի է հասել և ընդգծում, որ Էրդողանը արտակարգ դրությունն օգտագործում է իր բոլոր թշնամիներից ազատվելու համար:
«Իսկ ավելի վտանգավոր է այն, որ Էրդողանը հեղաշրջման փորձը օգտագործում է որպես պատրվակ՝ բոլոր ընդդիմադիրներին ձերբակալելու համար: Այս իրավիճակը ոչ միայն ոչնչացնում է հեղաշրջման փորձից հետո ազգային համախմբման հնարավորությունը, այլև փչացնում է թուրք ազգի էությունը և հիմքից խարխլում ենթակառույցները, ադ թվում՝ նաև անվտանգության համակարգը»,- գրում է «Financial Times»-ը:
Պարբերականն ընդգծում է, որ ստեղծված իրավիճակը վտանգավոր է հենց Թուրքիայի համար, որն առանց այդ էլ թուլացած է ջիհադական սպառնալիքների և բախումների պատճառով:
«Այս խիստ միջոցառումները կատարվում են՝ առանց հարգելու օրենքի գերակայությունը: Եվրամիության (ԵՄ) անդամ որոշ երկրներ, ինչպես օրինակ Հունգարիան, կարող են առաջնորդվել սեփական մոլեռանդ ժողովրդավարական մոդելներով: Սակայն նույնիսկ թեություններ ունեցող այդպիսի ԵՄ կառավարությունների հետ համեմատելիս ԵՄ թեկնածու Թուրքիան շատ հեռու է ժողովրդավարության սահմաններից», - եզրափակում է թերթը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |