Տարածաշրջան08:30, 05 Հոկտեմբեր 2016
Անկարայում Իրաքի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարւթյուն

Անկարայում Իրաքի արտակարգ և լիազոր դեսպան Հաշիմ Ալի Աքբար Իբրահիմ էլ Ալևին կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` դեսպանին կանչելու պատճառը երեկ Իրաքի խորհրդարանում ընդունված որոշումն է եղել, որում Թուրքիան մեղադրվում է այդ երկրի ինքնիշխանությունը խախտելու մեջ:
Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում գտնվող Բաշիքա շրջանում թուրքական զորքերի առկայությունը անընդունելի համարող հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Մեր ընդունած որոշումը նախատեսում է. Թուրքիայի դեսպանին կանչել Իրաքի ԱԳՆ և նոտա հղել, թուրքական զորքերը համարել օկուպանտ ուժեր և դրանց դուսբերման համար անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել, դատի տալ այն մարդկանց, որոնք պահանջել են թուրքական զորքերի մուտքը, դատապարտել և անընդունելի համարել Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, վերանայել Թուրքիայի հետ առևտրային և տնտեսական հարաբերությունները, անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին թուրքական ուժերի դուրս բերման պահանջով, պահանջել կառավարությունից երկրի ինքնիշխանությունն ապահովելու նպատակով քաղաքական և դիվանագիտական քայլերի դիմել»:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` իրենց զորախումբը նպատակ ունի մարզել իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի զորաջոկատները` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող մարտերի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |