Տարածաշրջան07:12, 06 Հոկտեմբեր 2016
Թուրքիան կդառնա տանկերի և ուղղաթիռների շարժիչներ արտադրող 8-րդ երկիրը

Թուրքիայի առաջին տեխնոլոգիական համալսարանի՝ Անկայի տեխնոլոգիական համալսարանի և 131-ամյա ճարտարագիտական ու գիտական փորձ ունեցող Խարկովի տեխնիկական համալսարանի միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել:
«Haberler» լրատվակայքի տեղեկացմամբ՝ համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Ուկրաինայի կրթության փոխնախարարը, կրթության և արտաքին հարաբերությունների ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ և Թուրքիայում նշյալ առաքելության ղեկավարները:
Խարկովի համալսարանի հետ համագործակցության շնորհիվ Թուրքիան արդեն կկարողանա տանկերի և ուղղաթիռների սեփական շարժիչներն արտադրել: Այսպիսով, Թուրքիան կլինի այս շարժիչները արտադրող 8-րդ երկիրը աշխարհում:
Պայմանագիրը ստորագրվել է էԽարկովի պոլիտեխնիկ ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Յերգև Սոկոլի և Թուրքիայի Անկայի համալսարանի ռեկտոր Մեհմեթ Չելիքի կողմից Ստամբուլում
Անկայի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեհմեթ Հաքան Սաղլամը նշել է, որ այս պայմանագիրը Թուրքիայի համար շրջադարձային նշանակություն կունենա: Դրա շնորհիվ Թուրքիան այլևս կախում չի ունենա այլ երկրներից և ստրատեգիական մեծ առավելություն ձեռք կբերի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |