Միջազգային06:39, 06 Հոկտեմբեր 2016
Նիգերիան Թուրքիայից պահանջում է ներողություն խնդրել

Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող գյուլենական համայնքի դեմ տարվող հետապնդումների պատճառով լարվել են Թուրքիայի և Նիգերիայի հարաբերությունները: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո փակված Ֆաթիհ համալսարանի երկու նիգերիացի ուսանողներ ձերբակալվել և բանտարկվել են Սիլիվրիի բանտում:
Եվս 50 նիգերիացի ուսանող ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին՝ Ստամբուլի Աթաթուրք օդանավակայանում: Այնուհետև Նիգերիայի քաղաքացիները արտաքսվել են Թուրքիայից: Դրանից հետո Նիգերիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն և նրանից վերոնշյալ դեպքերի առթիվ բացատրություններ են պահանջվել:
Նիգերիայի ներկայացուցիչների պալատը խնդրի քննարկման համար արտահերթ նիստ է գումարել՝ պահանջելով, որպեսզի Թուրքիան ներողություն խնդրի անհիմն ձերբակալությունների և բանտարկությունների համար: Նիգերիայի կառավարությունը սպառնացել է, որ հակառակ դեպքում իրենք էլ կարող են նման վերաբերմունք դրսևորել Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ:
Նիգերիայի ներկայացուցիչների պալատի սփյուռքի հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռիտա Օրժին նշել է, որ փակված Ֆաթիհ համալսարանում 102 երկրից եկած ուսանողներ են եղել, սակայն նման վերաբերմունքի են արժանացել միայն նիգերիացի ուսանողները:
Օրժիի կարծիքով՝ Թուրքիայի իշխանությունների նման պահվածքը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան ավելի վաղ Նիգերիայից պահանջել էր փակել 17 դպրոց, որոնք, թուրքական կողմի պնդմամբ, ծառայում են գյուլենական համայնքին: Սակայն Նիգերայի կառավարությունը մերժել էր այս պահանջը: Նիգերիացի գործիչը կոչ է արել անմիջապես ազատ արձակել Սիլիվրիում բանտարկված ուսանողներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |