Քաղաքական07:16, 07 Հոկտեմբեր 2016
Թուրքիայի վարչապետ. «Թուրքական ներկայությունը կշարունակի մնալ Իրաքում»
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը առևտրի և արդյունաբերության խորհրդի նիստին ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է Իրաքում թուրքական զորախմբի ներկայությանը, ինչն այս օրերին Անկարայի ու Բաղդադի միջև հարաբերությունների լարման պատճառ է դարձել: Յըլդըրըմը հայտարարել է, որ թուրքական զորախումբը դուրս չի բերվի այնտեղից «անկախ նրանից, թե ինչ կասի Իրաքի կառավարությունը»:
Ըստ Յըլդըրըմի` թուրքական զորակազմի` Իրաքում մնալը «Իսլամական պետություն» ԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու և տարածաշրջանի դեմոգրաֆիական կառուցվածքը պահպանելու նպատակ ունի:
«Այժմ, երբ մոտենում են օպերացիան սկսելու օրերը, անհասկանալի է Իրաքի կառավարության նման ռեակցիան (Մոսուլը ԻՊ-ից ազատագրելու գործողությունը-խմբ.): Այդտեղ 63 երկրի ռազմական միավորներ կան: Տարօրինակ է, որ Իրաքի կառավարությունը այդ 63 երկրներին մի կողմ է թողել և կենտրոնացել Թուրքիայի վրա, այն պարագայում, որ 350 կմ-ից ավել ընդհանուր սահման ունենք և Իրաքը 30-35 տարի ապաստան է տալիս PKK (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ահաբեկչական կազմակերպությանը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը`անուղղակիորեն փաստելով, որ իրենց ռազմական ներկայությունը ոչ միայն ԻՊ-ի դեմ պայքարի նպատակ է հետապնդում:
Երկու երկրների հարաբերություններն առավել լարվեցին, երբ նախօրեին Իրաքի խորհրդարանը հայտարարություն ընդունեց, որում անընդունելի էր համարել իրաքյան Մոսուլ քաղաքի մոտակայքում գտնվող Բաշիքա շրջանում թուրքական զորքերի առկայությունը: Թուրքական զորքերը օկուպանտ ուժեր համարող ու կառավարությունից դրանց դուրսբերմանն ուղղված անհապաղ քայլեր պահանջող հայտարարությունից հետո Անկարայում Իրաքի դեսպանը կանչվել էր Թուրքիայի արտգործանախարարություն: Բաղդադն էլ իր հերթին Թուրքիայի դեսպանին էր կանչել Իրաքի ԱԳՆ:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` իրենց զորախումբը նպատակ ունի մարզել իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի զորաջոկատները` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող մարտերի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |