Տնտեսական10:58, 12 Հոկտեմբեր 2016
«Թուրքական հոսքի» շուրջ ռուս-թուրքական պայմանագիրը մեծ վնաս կհասցնի Ուկրաինային

Թուրքիայում Ուկրաինայի նախկին դեսպան Սերգեյ Կորսունսկին հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև «Թուրքական հոսք» գազատարի պայմանագիրը մեծ վնաս կարող է հասցնել Ուկրաինային: Այս մասին հայտնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը:
Դեսպանն ընդգծել է, որ ռուս-թուրքական պայմանավորվածության համաձայն, «Թուրքական հոսքով», որի կառուցումը նախատեսվում է ավարտել 2019 թվականին, տարեկան 16 միլիարդ մետր խորանարդ գազ պետք է արտահանվի: Ըստ Կորսունսկիի՝ այս իրավիճակը մեծ վնաս կհասցնի Ուկրաինային, որպես Եվրոպա արտահանվող ռուսական գազի տարանցիկ երկիր: Նախկին դեսպանի կարծիքով, այս պատճառով Ուկրաինան պետք է ակտիվ աշխատանքներ տանի:
Նա նաև նշել է, որ նախագծի իրագործման ճանապարհին մի շարք խոչընդոտներ կան, որոնցից մեկը երկու երկրներում կառուցման համար անհարաժեշտ տեխնիկայի բացակայությունն է: Կորսունսկիի խոսքերով ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան Սև ծովի հատակով գազատար խողովակ անցկացնելու համար անհրաժեշտ տեխնիկա չունի, իսկ եվրոպական ընկերությունները, որոնք կարող են դա իրականացնել, Ռուսաստանի նկատմամբ պատճամիջոցների պատճառով հնարավոր է հրաժարվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |