Իրավական08:53, 12 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում բռնագրավել են աշխարհահռչակ կրկեսի գույքը

Թուրքիայում բռնագրավել են հյուրախաղերի շրջանակներում Անթալիա այցելած աշխարհահռչակ «Cirque Du Soleil» կրկեսի գույքն ու սարքավորումները: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` թուրքական դատարանի որոշմամբ կալանք է դրվել սարքավորումները տեղափոխող 23 բեռնատար մեքենաների վրա:
Դատարանի նման որոշման համար պատճառ է հանդիսացել ավելի վաղ Անթալիայում նախատեսված ներկայացումները հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո կրկեսի կողմից չեղարկելը:
Երկրում 3 ամիս ժամկետով հայտարարված արտակարգ դրության պատճառով Անթալիայում տեղի ունեցած «EXPO 2016»-ի շրջանակներում նախատեսված 40 ներկայացումները չեղարկելուց հետո Թուրքիայում հյուրախաղերը կազմակերպող միջնորդ ընկերությունը դատի է տվել կրկեսին: Հայցով պետությանը կրկեսի հասցրած նյութական և բարոյական վնասի չափը գնահատվել է 5 մլն դոլար:
Նշվում է նաև որ կրկեսը հոկտեմբերի 1-ից 9-ը Ստամբուլում հանդես է եկել ներկայացումներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |