Տարածաշրջան09:53, 12 Հոկտեմբեր 2016
Եվս 233 զինվորական է հեռացվել թուրքական բանակից գյուլենականների հետ կապ ունենալու համար

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի զինված ուժերց ևս 233 զինվորականի հեռացման մասին: Իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած գյուլենական շարժման հետ այս կամ այն կերպ կապված լինելու պատճառով հեռացված զինվորականներից 158-ը եղել են բարձր և միջին հրամանատարական կազմից, 67-ը` ենթասպայական և 8-ը սերժանտական կազմից:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` հեռացված զինվորականներից 201-ը ծառայել են ռազմաօդային ուժերում, 32-ը` ռազմածովային:
Կառավարության պաշտոնաթերթում էլ հրապարակվել է 7 զինվորական դատավորի հեռացման մասին: Ըստ աղբյուրի` այսպիսով ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի բանակից հեռացված զինվորականների թիվը հասավ 3.939-ի:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները երկրում զինվորականների կողմից իրականացված ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող, նախկինում Էրդողանի հետ լավ հարաբերություններ ունեցած, իսկ այժմ վերջինիս թիվ 1 քաղաքական ախոյանը համարվող Գյուլենին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |