Հասարակական07:22, 13 Հոկտեմբեր 2016
Թուրքիան և Ուկրաինան համատեղ ռադիոլոկացիոն կայաններ կարտադրեն
Թուրքիայի և Ուկրաինայի միջև առաջին անգամ պաշտպանության ոլորտում ստորագրվել է պայմանագիր` ռադիոլոկացիոն կայանի համատեղ արտադրության մասին: Ինչպես հաղորդում է թուրքական «Hurriyet» պարբերականը` նշյալ պայմանագիրը կնքվել է Ուկրաինայի պետական «Укринмаш» և թուրքական «Havelsan» (Օդային էլեկտրական սարքավորութումների արտադրություն) ընկերությունների միջև: Պայմանագիրը ուկրաինական կողմից ստորագրել է «Укринмаш» -ի գլխավոր տնօրեն Սերգեյ Սլյուսարենկոն և թուրքական «Havelsan»-ի ղեկավար խորհրդի նախագահի ժամանավոր պաշտոնակատար Թաներ Դյուվենջին` Կ իևում ընթացող «Զենք և անվտանգություն» խորագրով տոնավաճառի ժամանակ:
Թեմայի շուրջ «Укринмаш»-ի նախագահը լրագրողների հետ զրուցում ասել է, որ Թուրքիայի հետ համագործակցությունը ապահովում է ՆԱՏՕ-ի երկրների համար նոր շուկաների ձևավորումը»:
Աղբյուրը տեղեկացնում է, որ թուրքական և ուկրաինական ընկերությունների միջև հագործակցության մասին համաձայնագիրը կնքվել էր նախորդ տարվա ապրիլին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |