Իրավական10:06, 13 Հոկտեմբեր 2016
Թուրքիայի արևելյան շրջաններում ձերբակալում են քրդամետ կուսակցության ներկայացուցիչներին

Թուրքիայի ոստիկանությունը երկրի արևելյան շրջաններում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) քաղաքային և երիտասարդական կառույցների դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում հատուկ գործողություններ է իրականացնում:
Թուրքական իշխանական «Sabah» թերթը տեղեկացնում է, որ Դիարբեքիր քաղաքում ոստիկանությունը դատարանի որոշմամբ խուզարկել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) և քրդական «ժողովրդական շրջաններ» (ԺՇԿ-DBP) կուսակցություններին պատկանող շենքերը: ԺԴԿ-ի համանախագահի օգնական Մերալ Դենի Բեշթաշը հայտնել է, որ խուզարկության ժամանակ ներկան են եղել նաև Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներ և փաստաբաններ:
Դիարբեքիրի ոստիկանությունը 2 օր առաջ ձեբակալել էր 2 կուսակցությունների 55 անդամի, որոնց թվում եղել են կուսակցությունների նահանգային և շրջանային կառույցների համանախագահներ և ղեկավարներ:
Խուզարկություններ են կատարվել նաև Վան նահանգում: Միաժամանակյա գործողության ընթացքում խուզարկվել են նաև ԺԴԿ-ի և ԺՇԿ-ի նահանգային կառույցների շենքերում: Խուզարկությունից հետո ձերբակալվել է 40 հոգի, որոնց թվում եղել են 2 կուսակցությունների ղեկավարներ:
Հաքքարիում իրականացված ոստիկանական գործողության ժամանակ ձերբակավել է 7 մարդ, այդ թվում ԺԴԿ-ի նահանգային կառույցի համանախագահ Մեթին Բեսին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |