Տնտեսական12:10, 13 Հոկտեմբեր 2016
Իսրայելի էներգետիկայի նախարարը Թուրքիայում է

Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը և Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնցը: Ըստ թուրքական «Konhaber» լրատվամիջոցի` սա թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացից հետո նախարարների մակարդակով առաջին հանդիպումն է երկու երկրների միջև:
Իսրայելցի նախարարը Թուրքիա է այցելել, որպեսզի մասնակցի Ստամբուլում տեղի ունենալիք 23-րդ Համաշխարհային Էներգետիկ համաժողովին:
Հանդիպման ժամանակ երկու նախարարները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար կողմերի պատրաստակամության և վճռականության վերաբերյալ:
Թուրքիայի կառավարության կողմից արված հայտարարության համաձայն` նախարարները բացի էներգետիկային ոլորտին վերաբերող հարցերից, քննարկել են նաև տնտեսական հարցերի շուրջ երկկողմ համագործակցության մանրամասները:
Մասնավորապես, որոշում է կայացվել աշխատանքներ իրականացնել իսրայելական գազը Թուրքիա արտահանելու ուղղությամբ: Քննարկվել են նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել էին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Իսրայելցի զինվորները 2010 թ-ի մայիսի 31-ին հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Պաղեստինի Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի զինվորների հարձակման էին անցել: Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |