Տարածաշրջան12:20, 14 Հոկտեմբեր 2016
Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը մեկնել է ԱՄՆ

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտապի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը մեկնել է ԱՄՆ` մասնակցելու «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմերպության դեմ ստեղծված «դաշնակցային երկրների» Գլխավոր շտաբի պետերի ժողովին: Թուրքական «Haberler» լրատվամիջոցը Աքարի ուղևորությունը որակում է որպես «անակնկալ այց»:
Ժողովին քննարկվելու են ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի ազատագրման օպերացիայի մանրամասները:
Ի դեպ, նշվում է, որ գործողությանը մասնակցելու են Թուրքիայի բանակի կողմից վարժեցված ուժեր: Իսկ բուն Թուրքիայի մասնակցությունը այդ օպերացիային դեռևս հարցականի տակ է, քանի որ նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, ԱՄՆ-ի առաջ պայման էր դրել: Ըստ այդմ `Թուրքիան օպերացիային կմիանա այն դեպքում, եթե դրանում մասնակցություն չունենան Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |