Մշակութային07:48, 15 Հոկտեմբեր 2016
«Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը համերգ է ունեցել Թուրքիայում

Հոկտեմբերի 8-ին «Միքայել Ոսկանյան և ընկերներ» հայաստանյան երաժշտական խումբը համերգով հանդես է եկել Ստամբուլում: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի տեղեկացմամբ՝ խմբի ստամբուլյան համերգը տեղի է ունեցել «Աշխարհի մի անկյունը» խորագրով փառատոնի շրջանակներում:
Խմբի հիմնադիր, թառահար Միքայել Ոսկանյանը պատմել է, որ նշյալ փառատոնի մասին տեղեկացել են նախորդ տարի փառատոնին մասնակցած մեկ այլ խմբի միջոցով:
«Մենք առաջին անգամ էինք Ստամբուլում և առաջին անգամ էինք մասնակցում այդ փառատոնին: Միջոցառումից շատ գոհ ենք: Միայն ցավում ենք, որ ընդամենը մեկ համերգ կարողացանք տալ: Կցանկանայինք նաև ավելի մեծ համերգ կազմակերպել պոլսահայ համայնքի համար:
Համերգից հետո ծանոթացանք, զրուցեցինք այստեղի հայ երիտասարդների հետ: Մեզ այստեղ շատ լավ ընդունեցին: Երևան ենք վերադառնում դրական էներգիայով»,- ասել է Ոսկանյանը:
Կովկասյան և արևելյան երաժշտական ավանդույթների հիման վրա ժամանակակից երաժշտություն ներկայացնող «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը ստեղծվել է 2011թ.: Խմբի կազմում են Միքայել Ոսկանյանը (թառ և վոկալ), Դավիթ Մելքոնյան (սաքսաֆոն), Արման Փեշթմալջյան (դաշնամուր), Գուրգեն Ղազարյան (բաս կիթառ), Մովսես Ղազարյան (դհոլ):
«Այդ ժամանակ ես արդեն բազմաթից հեղինակային երգեր ունեի և ժամանակն էր դրանք համերգով հանդիսատեսին ներկայացնելու: Ես հրավիրեցի իմ մի քանի ընկերներին՝ բեմում միասին աշխատելու համար: Դա մեր առաջին համատեղ փորձն էր: Առաջին միջոցառումը շատ հաջող անցավ և մենք որոշեցինք երաժշտական խումբ ստեղծել ու շարունակել այդ գործը»,- պատմել է խմբի հիմնադիրը:
Հաջորդող 5 տարիների ընթացքում խումբը ակտիվ գործունեություն է ծավալել, հարստացրել է իր երգացանկը, համագործակցել է տարբեր երաժիշտների և խմբերի հետ, ինչպես նաև՝ մասնակցել է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, հարավային Կորեայում և Չինաստանում կազմակերպված երաժշտական փառատոնների, հանդես է եկել համերգներով: Այդ ընթացքում է լույս տեսել նաև խմբի «Folk Fusion by Miqayel Voskanyan & Friends» ձայնասկավառակը:
Ներկայումս խումբը պատրաստվում է թողարկել իր երկրոդ ձայնասկավառակը, որը կկոչվի «Nightology»: «Միքայել Ոսկանյան և ընկերները» այժմ համագործակցում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |