Իրավական13:28, 18 Հոկտեմբեր 2016
Գարո Փայլանը դատական հայց է ներկայացրել Էրդողանի դեմ
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հանրության մեջ հակահայկական տրամադրություններ սերմանելու և խթանելու մեղադրանքով Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացրել:
Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 17-ին Փայլանն իր բողոքը հանձնել է Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազություն: Հայ պատգամավորի հայցը հիմնված է Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ՝ «Ժողովրդի մեջ քեն և թշնամանք հրահրելու և ստորացնելու» մասին հոդվածի վրա:
Միջանկյալ հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Էրդողանի կողմնակիցները հակահայ կարգախոս էին օգտագործել: Նրանք վանկարկել էին «Հայ բիճերը մեզ չեն վախեցնի» արտահայտությունը, իսկ Թուրքիայի նախագահը ոչ միայն չէր փորձել դադարեցնել այդ բացականչությունները, այլև քթի տակ ծիծաղելով շարունակել էր իր ելույթը:
Փայլանի ներկայացրած դատական հայցի մեջ մասնավորապես ասված է. «Երբ այդ կարգախոսը հնչեցվում էր, հանրապետության նախագահը, նախարարներն ու ուղեկցող պատվիրակությունը այն լսում, սակայն ոչ մի կերպ չէին միջամտում: Բացի այն, որ այդ արտահայտությունները վիրավորում են հայ ազգին, որը այլ էթնիկական և կրոնական ինքնության կրող է և դարեր շարունակ ապրել է այս հողերում, այլև ատելության դրսևորում են հանդիսանում, որը հանցանք է համարվում թե Թուրքիայի անդամակցած միջազգային պայմանագրերի, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սկզբունքների շրջանակներում:
Ցավոք, հայ ազգին ուղղված այդ արտահայտությունները առաջին անգամ չեն հնչեցվում: Ավելորդ է ասել, որ ատելություն պարունակող խոսքը կարող է հանգեցնել հասարակության դժգոհությունը հարուցող հետևանքների և սպառնալիք ստեղծել հայ համայնքի անդամների կյանքի և գույքի համար: Հանրապետության նախագահի լռությունը և այդ կարգախոսները չարգելելու հանգամանքը ավելի են սաստկացնում այդ կարգախոսների ազդեցության ուժը և հեշտացնում հայերի թիրախավորումը: Մինչդեռ հենց նախագահը պետք է հավասար վերաբերմունք ապահովի հասարակության բոլոր խավերի նկատմամբ:
Այդ կարգախոսները միևնույն ժամանակ խոչնդոտում են հասարակության խաղաղ համակեցությանը: Դրանք հրապարակայնորեն քեն և թշնամանք են հրահրում հասարակության տարբեր խավերի մեջ և ստորացուցիչ են հայ ազգի համար»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |