Տարածաշրջան09:57, 18 Հոկտեմբեր 2016
Իրաքի վարչապետը՝ Էրդողանին. «Իսկ դուք Թուրքիայի քրդերին քաղաքական իրավունքներ տվե՞լ եք»

Իրաքի վարչապետ Հայդար Իբադին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ և վիրավորանքներ հնչեցնել: Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը հայտնում է, որ Իբադին Բաղդադում օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչների և դեսպաններ հետ հանդիպման ժամանակ պատասխանել է Էրդողանի մեղադրանքներին, թե Իրաքում քրդերին ասիմիլացնելու քաղաքականություն է իրականացվում:
Իբադին, խոսքն ուղղելով Էրդողանին, հետևյալ հարցն է բարձրացրել. «Էրդողանն ասում է, թե Իրաքի քրդերը ձուլման են ենթարկվում: Լավ, ես էլ հարցնում եմ. իսկ դուք Թուրքիայի քրդերին ռազմական և քաղաքական իրավունքներ տվե՞լ եք»:
Հանդիպման ընթացքում վարչապետ Իբադին անդրադարձել է նաև Թուրքիայի՝ Իրաքի հանդեպ քաղաքականությանը, նշելով, որ թուրքերի դիրքորոշումը և որոշ դեպքերում լարվածության սրումը լավատեսություն չեն ներշնչում: Նա նաև նշել է, որ նախազգուշացրել են Թուրքիային չխախտել Իրաքի ինքնիշխանությունը:
Իբադին Թուրքիայի քաղաքականությունը նմանեցրել է Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեինի քաղաքկանությանը՝ ասելով. «Թուրքիան իր ներքին խնդիրները դուրս արտահանելու տեսանկյունից Սադամ Հուսեյինի քաղաքականությունն է որդեգրել: Մենք պաշտոնապես թույլտվություն չենք տվել, որ թուրք զինվորները Իրաքի տարածքում գտնվեն: Մենք պահանջել ենք, որ հարգեն Իրաքի ինքնիշխանությունը և անմիջապես դուրս բերեն իրենց զինվորներին երկրի հյուսիսային շրջաններից: Տարածաշրջանում թուրք զինվորիների ներկայությունը վնաս է հասցնելու երկու երկրների հարաբերություններին»:
Հիշեցնենք, որ Էրդողանի և Իբադիի միջև տարաձայնությունները սկսվել էին այն բանից հետո, երբ վերջինիս Թուրքիայից պահանջել էր դուրս բերել զորքերը Իրաքի Բաշիքա շրջանից: Այս պահանջին բավականին խիստ էր արձագանքել Թուրքիայի նախագահը, որն Իբադիին դիմելով ասել էր. «Դու իմ զրուցակիցը չես, իմ մակարդակին, որակին չես: Իրաքում քո գոռում-գոչյունը մեզ համար կարևոր չէ: Ո՞վ է սա: Թող նախևառաջ իր չափը ճանաչի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |