Հասարակական07:51, 19 Հոկտեմբեր 2016
415 թոռ ու ծոռ ունեցող 115-ամյա թուրք կնոջ առաջին ամուսինը իսլամացած որբ հայ էր (լուսանկարներ)

Դիարբեքիրում ապրող Շահե Թայուրաքը, ըստ ենթադրությունների, 115 տարեկան է: Ունի 415 թոռ, ծոռ ու կոռ: Շահեն ամուսնացած է եղել 3 անգամ:
Թուքական «Memurlar» լրատվական կայքի տեղեկացմամբ` նրա առաջին ամուսինը հայ է եղել: Առաջին ամուսնությունից երկու զավակ է ունեցել:
Նրա փոքր որդին՝ Ջեմալ Թայուրաքը, որն արդեն 60 տարեկան է, ասում է, որ արդեն թոռների հաշիվը կորցրել են. «Երեք տարի առաջ 415 թոռ ուներ, իսկ այժմ չգիտեմ, թե քանիսն են: Հստակ թիվը ճշտելու համար, ինչպես երկու տարի առաջ, հիմա էլ պիտի բոլոր եղբայրներիս, քույրերիս, զարմիկներիս ու թոռներին հավաքեմ ու նորից ցուցակագրեմ: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել, այս 3 տարվա ընթացքում 15 թոռ է լույս աշխարհ եկել և թոռների թիվը 430-ից անցել է»:
Շահեի ավագ դուստրը՝ 90-ամյա Թելին, մոր մասին շատ քիչ հիշողություններ ունի, քանի որ իրեն ու եղբորը մեծացրել է տատիկը (մորական տատիկը՝ խմբ.): «Մենք գիտեինք, թե մեր տատիկը մեր մայրն է: Երբ 6 տարեկան էի, տատիկս ասաց, որ մեր իսկական մայրը ամուսնացել է մոտիկ գյուղերից մեկում»:
Թելին պատմել է, որ իրենց հայրը աքսորից փրկված իսլամացված հայ է եղել, որի անունը Իբրահիմ էր: Մոր և հոր ամուսնության մասին պատմելիս՝ նա նշել է, որ դա եղել է տատիկի որոշումը. «Պապիկս (մորական) 7 տարի էր՝ ծառայում էր Արաբիայում: Երբ արդեն իրենց խնամող չի եղել, տատիկս մորս ամուսնացրել է հարևան գյուղում ապրող հորս հետ, որը որբ էր, ոչ մի բարեկամ չուներ»:
Թելին պատմել է, որ հայրը իսմացած հայ է եղել, իսկ հորական կողմի բարեկամները, որոնք ապրում էին Սիրիայի Քամիշլի քաղաքում, տարիներ հետո գտել ու կապ են հաստատել իրենց հետ:
«Տարիներ առաջ նրանք կապ էին հաստատել եղբորս հետ: Եղբայրս ինձ պատմել է, որ մեր հոր զարմիկները մեզ Սիրիա են հրավիրել: Պետք է գնայինք նրանց հետ ծանոթանայինք, բայց ոչ մի կերպ չստացվեց»,-հայտնել է Թելին՝ նշելով, որ շատ է ափսոսում, որ չի կարողացել ծանոթանալ նրանց հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի, երկաթուղիներում կա ցանց, որը Մեյդան-ի Էքբեզից հասնելու է Հալեպ։

Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։
Հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային և միջազգային զարգացուները, ինչպես նաև Թուրքիա-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |