Տնտեսական12:04, 20 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում աղքատներն էլ ավելի են աղքատանում. 50.000 մարդ սովի է մատնված

Թուրքիայի վիճակագրական ծառայության (ԹՎԾ-TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում աղքատությունը գնալով ավելի ծանր դրսևորում է ստանում: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայում շուրջ 1.250.000 մարդ չի կարողանում ինչպես հարկն է լուծել օրվա հացի խնդիրը, իսկ նրանցից շուրջ 50.000-ը ընդհանրապես սովի է մատնված:
ԹՎԾ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ Թուրքիայի բնակչության շուրջ 14.7 տոկոսի (մոտ 12 մլն մարդ) կենսապայմաններն աղքատության շեմից ցածր են: Ընդ որում, երկրի աղքատ բնակչությունը գնալով ավելի ու ավելի է աղքատանում, մեծանում է ծայրահեղ աղքատների ու մեծահարուստներ միջև տարբերությունը:
Երկրում աղքատության տարածման և աղքատների կենսապայմանների վատթարացման հիմնական պատճառը գործազրկությունն է: Վիճակագրության համաձայն՝ Թուրքիայում գործազուրկ է բնակչության 10.7 տոկոսը: Վերջին 3 ամսում երկրում գործազրկության աննախադեպ աճ է գրանցվել:
Թուրք պրոֆեսոր Սեյֆեթթին Գյուրսելի խոսքով՝ 2016թ. մայիսին գրանցվել է գործազրկության աճ 0.5 տոկոսով: Հունիսին գործազրկության աճը կազմել է 0.6 տոկոս: Սա 2008թ. տնտեսական ճգնաժամից հետո այս ոլորտում գրանցված ամենամեծ ցուցանիշն է:
Թուրք տնտեսագետ Մուստաֆա Սյոնմեզի համոզմամբ՝ առաջիկայում Թուրքիայում թե աղքատության, թե գործազրկության մաշտաբներն էլ ավելի կմեծանան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |