Իրավական10:40, 20 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում գյուլենական լինելու մեղադրանքով ձերբակալվել է 40 զինվորական
Թուրքիայում գյուլենականների գործով հետաքննության շրջանակներում հետապնդումներն ու ձերբակալությունները շարունակվում են:
Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայնտում է, որ «Ֆեթուհալլական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ` թուրքական մամուլը այսպես է անվանում իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հինած գյուլենական շարժումը) դեմ հետաքննության շրջանակներում հատուկ գործողություն է իրականացվել 3-րդ ռազմաօդային բազայում: Ձերբակալվել է 40 զինվորական, որոնցից 2-ը՝ գնդապետ, 1-ը՝ փոխգնդապետ, 3-ը՝ մայոր, 3-ը՝ կապիտան, 1-ը՝ ավագ լեյտենանտ, իսկ 30-ը՝ ենթասպա:
Նրանց նկատմամբ «Սահմանադրությունը խախտեու, օրենսդրական մարմինների գործունեությունը խոչընդոտելու փորձի, կառավարության դեմ ապստամբելու, Թուրքիայի Հանրապետության դեմ զինված ապստամբության, FETÖ զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու, կազմակերպության անունից գործունեություն ծավալելու» մեղադրանք է առաջադրվել:
Այս ռազմաբազայում սա ձերբակալությունների 3-րդ ալիքն էր: Առաջինը տեղի էր ունեցել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից անմիջապես հետո: Ձերբակալվել էր 23 զինվորական, որոնց թվում ռազմաբազայի հրամանատար գեներալ-լեյտենանտ Հալուք Շահարը, ռազմաբազայի օդային գործողությունների հրամանատար գնդապետ Մուստաֆա Էրքյուքը: Վերջինս հրամանատար Հալուք Շահարի հրամանով հեղաշրջման փորձի ժամանակ 4 F16 ռազմական ինքնաթիռ պետք է օդ բարձրացներ: Ռազմաբազայում 2-րդ գործողությունն իրականացվել էր հոկտեմբերի 4-ին: Ձերբակալվել էր 21 զինվորական:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել: Թուրքիայի իշխանությունները փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են Ֆթուլլահ Գյուլենին: Հեղաշրջման փորձից հետո բոլոր բնագավառները հատկապես՝ ուժային կառույցները, կրթական ու դատական համակարգերը գյուլենականներից մաքրելու գործընթաց է սկսվել: Աշխատանքից ազատվել են 10-յակ հազարավոր մարդիկ, շատերը ձերբակալվել են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |