Հասարակական12:21, 20 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում հանրաքվեն կարող է ավելի շատ ձայն ստանալ, քան Էրդողանը նախագահական ընտրությունների ժամանակ
Թուրքիայում գործող «Andy-Ar» հետազոտական ընկերությունը ուսումնասիրություններ է կատարել՝ պարզելու համար կառավարման նախագահական համակարգի անցնելու աջակիցների տոկոսը:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթը հայնտում է, որ ընկերության տնօրեն Ֆարուք Աջարի կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվեն կարող է ձայների ավելի մեծ առավելությամբ ընդունվել, քան նախագահական ընտրությունների ժամանակ հավաքել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Սակայն ընկերության տնօրենն ընդգծել է, որ դա հնարավոր է մի դեպքում, եթե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) կարողանա բնակչությանը համոզել, որ նախագահական համակարգը կարևոր է նաև Էրդողանի հեռանալուց հետո: Նրա խոսքերով՝ նախագահական համակարգին անցնելու քննարկումները մինչև հիմա ընթացել են Էրդողանի անձի շուրջ՝ փոփոխություններին կողմ կամ դեմ քվեարկելը ընկալվել է որպես Էրդողանին տրված քվե:
Ըստ Աջարի տվյալների՝ այս պահին եթե փոփոխությունները կապվում են Էրդողանի անձի հետ, ապա նախագիծը 40-45 տոկոս աջակցություն կստանա, մինչդեռ գրեթե 70 տոկոսը Էրդողանին որպես առաջնորդ է ընկալում: Աջարը համոզված է, որ այս ընտրազանգվածի քվեն հնարավոր է ստանալ միայն մի դեպքում, եթե ԱԶԿ-ն կառավարման համակարգի մասին հասարակական քննարկումներ սկսի:
Նշենք, որ օրեր առաջ ԱԶԿ փոխնախագահը հայտնել էր երկրում կառավարման համակարգի փոփոխության համար հանրաքվե անցկացնելու ժամկետը:
ԱԶԿ-ի փոխնախագահը նշել է, որ առաջարկը հնարավոր է մեջլիս ներկայացվի հունվարին, իսկ հանրաքվեի դրվի ապրիլին:
Հիշեցնենք, որ հանրապետական Թուրքիայի պատմության մեջ անցկացված նախագահական առաջին ընտրություններն անցկացվել է 2014 թվականին: Նախագահ էր ընտրվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավաքելով ընտրողների 51.3 տոկոս ձայն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |