Տարածաշրջան07:13, 21 Հոկտեմբեր 2016
Զգուշացում Անկարային. Սիրիայի օդային տարածքը նորից խախտելու դեպքում թուրքական ինքնաթիռները կխոցվեն

Սիրիական բանակը հայտարարել է, որ եթե Թուրքիայի օդուժը կրկին խախտի Սիրիայի օդային տարածքը, ապա իրենք կխոցեն թուրքական ռազմական ինքնաթիռները:
Նշյալ հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի օդուժի կողմից հոկտեմբերի 20-ին Սիրիայի տարածքում քրդական ուժերի դեմ իրականացվել է օդային օպերացիա:
Միջանկյալ նշենք, որ հրթիռակոծվել էին Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժեր» (ԺՊՈՒ -YPG)-ի` Հալեպի հյուսիսում գտնվող դիրքերը: Գործողությունը տեղի էր ունեցել Թուրքիայի նախաձեռնած «Եփրատի վահան ռազմագործողության շրջանակներում»:
Թուրքական «Birgun» թերթի կայքը, հղում անելով Սիրիայի բանակի նշյալ հայտարարությանը, նշում է. «Եթե թուրքական կործանիչները կրկին փորձեն խախտել Սիրիայի օդային տարածքը, ապա մենք բոլոր հնարավոր միջոցները կկիրառենք դրանց ոչնչացնելու համար»:
Հիշեցնենք, որ ըստ թուրքական կողմի տվյալների` գործողության հետևանքով քրդերի շրջանում կար 160-200 զոհ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |