Մշակութային08:25, 24 Հոկտեմբեր 2016
Թուրք լրագրողի անդրադարձը հայկական խոհանոցի առանձնահատկություններին
Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող հայերի մշակութային զարգացումը պատմաաշխարհագրական մի շարք գործոնների պատճառով ընթանում է փոքր -ինչ ուրույն, միմյանցից անկախ ճանապարհով: Թուրքական «Hürriyet» թերթի թղթակից Մեհմեթ Յաշինը անդրադարձել է մասնավորապես պոլսահայ և հայաստանյան խոհանոցի որոշ առանձնահատկությունների: Հեղինակի դիտարկմամբ՝ այս երկու խոհանոցների միջև գրեթե ոչ մի ընդհանրություն չկա:
Ստամբուլում մեծացած Յաշինը պատմում է պոլսահայերին բնորոշ այն ավանդական ճաշատեսակների մասին, որոնք նա համտեսել է իր հայ ընկերների ու հարևանների տանը: Դրանց շարքում հիշատակվում են մասնավորապես հայկական դոբիկը, փիլակին, լցոնված սկումբրիան:
«Ամենահամեղ լցոնված սկումբրիան ես համտեսել էի Օրթաքյոյի մեր հայ հարևանուհի Անահիտ մորաքրոջ տանը: Ես սիրում էի այցելել մեր հայ հարևանների հատկապես Զատկի շրջանում: Զատկի նախօրեին մեծ տապակների մեջ ամբողջական տափակաձուկ էին եփում», - գրում է Յաշինը:
Հեղինակը պատմում է, որ Հայաստան այցելելիս մեծ հույս է ունեցել, թե վերջապես կրկին կհամտեսի իր սիրելի հայկական ուտեստները: Մինչդեռ Հայաստանում նրան հայտնի պոլսահայ խոհանոցի որևէ ճաշատեսակ չի հանդիպել:
«Ինձ զարմացրեց այն հանգամանքը, որ երեքհազարամյա պատմություն ունեցող և Ուրարտուի ժամանակներից սկիզբ առնող հայկական խոհանոցի և Ստամբուլի հայերի խոհանոցի միջև որևէ ընդհանրություն չկար:
Այստեղ խոհանոցի կարևորագույն տարրը միսն է: Շատ համեղ էր Ադանայի քաբաբին նմանվող հայկական քաբաբը: Սարերից, դաշտերից հավաքված բանջարեղենները ևս լայնորեն կիառվում են խոհանոցում: Մի խոհարար պատմեց, որ այդ բանջարեղեններից շուրջ 120 ճաշատեսակ կարելի է պատրաստել:
Բաստուրման ինքնին հայկական է: Կարող եմ ասել, որ ամենահամեղ բաստուրման հենց Երևանում եմ համտեսել»,- գրում է հեղինակը:
Այնուհետև թուրք լրագրողը պատմում է, որ հայկական խոհանոցը հարուստ է մսամթերքով պատրաստված զանազան ճաշատեսակներով՝ կոտլետ, քաբաբ, ձավարով բուդ, խորոված:
«Ինձ շատ դուր եկան թթուները, հատկապես շատ սիրեցի կաղամբի թթուն: Չեմ կարող հաստատ ասել, թե ձիթապտղի յուղով պատրաստված կաղամբով տոլման ովքեր են ավելի համեղ պատրաստում՝ պոլսահայերը , թե՞ Հայաստանի հայերը:
Քարնըյարըքը իսկապես շատ համեղ էր: Հացերի տեսակներն էլ բազմազան էին, ինձ հատկապես դուր եկավ լավաշը:
Գինիները շատ սիրեցի: Իսկ ընթրիքից հետո մատուցվող կոնյակը կհարուցեր անգամ ֆրանսիացիների նախանձը»,- գրում է Յաշինը:
Հոդվածի վերջում հեղինակը եզրակացնում է, որ կարելի է խոսել հայկական խոհանոցի երեք տեսակների մասին՝ հայաստանյան խոհանոց, պոլսահայերի խոհանոց և մասնավորապես Ամերիկա մայրցամաքում բնակվող հայկական սփյուռքին բնորոշ խոհանոցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |