Հասարակական13:38, 24 Հոկտեմբեր 2016
Sondakika. «Անին պատմական հուշարձաններով կախարդում է հյուրերին»
Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Անին գրավում է տարբեր մասնագիտությունների տեր անձանց ուշադրությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը՝ ներկայացրելով քաղաքի պատմությունը պղնձի դարից մինչև մեր օրերը:
Ուշագրավ է, որ կայքը քաղաքի պատմությունը սկսելով Ք.ա 5000-3000 թթ-ից, ոչ մի ժամանակաշրջանում չի հիշատակում «հայ» բառը:
Նշվում է, որ վերջին շրջանում Անին եղել է խիստ վերահսկվող ռազմական արգելված գոտի: Արգելքի վերացումից հետո այն հայտնվել է զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Կայքը հայտնում է, որ ավերակների վերածված պատմական վայրերի ցանկում Անին ամենակարևորներից մեկն է դարձել: Կարսի շրջան այցելող տարբեր բնագավառի ներկայացուցիչներ՝ պատմաբան, լրագրող, հնէաբան թե լուսանկարիչ, մեծ թե փոքր այցելում և շրջում են Անիում, որը կախարդում է հյուրերին իր պատմական հուշարձաններով:
Վերջերս Անիում լուսանկարչական ծրագրի շրջանակներում Կարսի Կովկաս համալսարանի ուսանող Մուամմեդ Ալի Գյոքչեքը, Աթաթուրքի անվան համալսարանի լրագրության բաժնի ուսնաող Դույգու Գյոքթյուրքը, պրոֆեսինոալ պարող Օմուրջան Յըլդըզը ներկայացում էին կազմակերպել: Անին նաև գիտնականների ուշադրության կենտրոնում է, որոնք քաղաքի մասին հոդվածներ են տպագրում գիտական ամսագրերում:
Հիշեցնենք, որ Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անին 2016թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |