Տնտեսական13:47, 24 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում տուրիզմի ոլորտը չի կարողանում դուրս գալ ճգնաժամային վիճակից

Թուրքիայի «Հյուրանոցների միության» փոխնախագահ Մեհմեթ Իշլերը հայտարարել է, որ 2016 թվականի 9 ամիսների տվյալներով Թուրքիայի զբոսաշրջային գոտիները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կորցրել են շուրջ 8,6 միլիոն այցելու:
Թուրքական «Hurriyet» թերթի կայքի հաղորդմամբ` Իշլերը վատատեսական կանխատեսում է արել նաև 2017 թվականի համար:
«Զբոսաշրջային վայրերում ամրագրումներ չեն կատարվում, կանխավճարներ չեն արվում: Սա խոսում է այն մասին, որ 2017-ն էլ փայլուն տարի չի լինելու զբոսաշրջության տեսանկյունից»,-ասել է Իշլերը՝ ավելացնելով, որ Անթալիայում, Ստամբուլում, Մուղլայում ու Իզմիրում շարունակվում է անկման միտումը:
Ըստ թուրք պաշտոնյայի՝ այս տվյալները խոսում են այն մասին, որ 2016 թվականին երկրում զբոսաշրջությունը լուրջ ճգնաժամ է ապրում:
Իշլերի կարծիքով ոլորտը կրկին ոտքի կանգնեցնելու և հզորացնելու համար անխուսափելի է պետական աջակցությունը՝ ավելացնելով, որ դրա կարիքն ունեն հատկապես զբոսաշրջիկների 42 տոկոսին կորցրած Իզմիրը, ինչպես նաև Էգեյան ծովի առափնյա զբոսաշրջային վայրերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |