Իրավական07:32, 25 Հոկտեմբեր 2016
Թուրքիայի իշխող կուսակցության շարքերը մաքրում են գյուլենականներից

Թուրքիայում գյուլենականների (իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլնեի հետևորդները) «որսը» հասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) շարքերին:
Թուրքական «Doğu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ «Ֆեթուլլահի ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) գործով հետաքննության շրջանակներում բերման են ենթարկվել հարավ-արևմտյան Բուրդուր նահանգի Բուջաք շրջանի ԱԶԿ-ական ղեկավար Սյուլեյման Մութլուն և նրա կինը Մինե Մութլուն:
FETÖ - Թուրքիայի իշխանությունները և մամուլն այսպես են անվանում Ֆեթուլլահ Գյուլնեի հիմնած շարժումը:
Ոստիկանության պահանջով դատարանը Սուլեյման Մութլուի նկատմամբ կալանավորման որոշում է կայացրել: Իսկ նրա կինն ազատ է արձակվել՝ տարածքը չլքելու պայմանով:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |