Իրավական12:04, 25 Հոկտեմբեր 2016
Թուրքիայի արդարդատության նախարարը Գյուլենին համեմատել է Բեն Լադենի հետ

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն չարտահանձնի իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյունին, ապա դա բացասականորեն կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Ըստ «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ այդ մասին Բոզդաղն ասել է ԱՄՆ-ը մեկնելուց առաջ Անկարայի Էսենբողա օդանավակայանում:
Նախարարը շեշտել է, որ Գյուլենի արտահանձման հարցը բարձրացնելու է ԱՄՆ-ի արդարատադության նախարար Լորեթթա Լինչի հետ հանդիպման ժամանակ: Ամերիկյան կողմին հիշեցվելու է, որ մի քանի ամիս առաջ Թուրքիան Գյուլենի հարցող 4 փաթեթ փաստաթուղթ էր ուղարկել ԱՄՆ` պահանջելով Գյուլենի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:
Նշելով, որ Գյուլենը Թուրքիայի համար նույնն է, ինչ Ուսամա Բեն Լադենը՝ ԱՄՆ-ի համար, Բոզդաղը զգուշացրել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա բացասական կանդրադառնա նաև Գյուլենի արտահանձման գործընթացի հետաձգումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |