Մշակութային08:17, 25 Հոկտեմբեր 2016
Ստամբուլահայ կոմպոզիտոր Խրիմյանը քայլերգ է գրել հեղաշրջման փորձի մասին
Թուրքիայում բնակվող հայ կոմպոզիտոր Ջերրի Խրիմյանը քայլերգ է գրել` նվիրված Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի տապալմանը և ժողովրդի հաղթանակին:
Թուրքական «F5haber.com» լրատվական կայքի հաղորդմամբ` Խրիմյանը պատմել է, որ անձամբ է ականատես եղել Ստամբուլում այդ գիշեր տեղի ունեցող իրադարձություններին և տեսել է զինվորականների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող դաժանությունները:
Իր գրած քայլերգը Ստամբուլում ապրող քրիստոնիայի հայացքն է՝ հուլիսի 15-ի գիշերը տեղի ունեցածին: Երգահանը պատմել է, որ քայլերգի բառերը սկսել է գրել հենց այդ գիշեր՝ դեպքի վայրից տուն վերադառնալուց հետո: Ավելի ուշ երաժշտություն է գրել բառերի համար:
Խրիմյանը ցանկություն է հայտնել, որ իր ստեղծագործությունը հնչեցնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ որևէ պետական միջոցառման ժամանակ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ կատարվեց, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվեց: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 161 զոհ և 1440 վիրավոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |