Ցեղասպանություն08:07, 26 Հոկտեմբեր 2016
Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» խորագրով ստամբուլյան համերգը չեղարկվել է
Ստամբուլի գերմանական հյուպատոսարանում նոյեմբերի 13-ին նախատեսված Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» խորագրով համերգը չեղարկվել է:
Ըստ գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցի` այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը: Որպես չեղարկման պատճառ նշվում է այն հանգամանքը, որ առանց Գերմանիայի ԱԳՆ-ի գիտության համերգի հրավերներ են ուղարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նաբի Ավջիին:
«Նոյեմբերի 13-ին Ստամբուլի հյուպատոսարանի սրահներն ազատ չեն լինի»,-ասված է Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշենք, որ որպես բողոքի նշան` Թուրքիան հերթին ավելի վաղ դուրս էր եկել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրից, որի նախաձեռնությամբ էլ «Աղետ» համերգային նախագիծը պետք է տեղի ունենար Ստամբուլում:
«Ստեղծագործ Եվրոպա»-ն 1 լրդ 460 մլն եվրո բյուջե ունեցող նախագիծ է, որն աջակցում է Եվրոպայում 2014-2020 թթ-ին իրականացվող մշակութային ձեռնարկներին: Ծրագրին միացած երկրները, որոնց թվում էր նաև Թուրքիան, տարեկան որոշակի գումար են հատկացնում ընդհանուր բյուջե, որն էլ ծախսվում է անդամ երկրների մշակութային նախագծերին աջակցելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |