Ցեղասպանություն07:15, 26 Հոկտեմբեր 2016
Հայ-թուրքական պայքարը՝ Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի շուրջ
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ("The Promise") ֆիլմը հայերի և թուրքերի միջև պայքարի հերթական առիթն է դարձել: Թեմային անդրադարձել է թուրքական «Sabah» թերթի թղթակից Մևլութ Թեզերը:
Թուրք լրագրողն արձանագրում է, որ մինչ օրս «Խոստում» ֆիլմը ցուցադրվել է ընդամենը 3 անգամ, սակայն հոկտեմբերի 25-ին ժամը 13:00-ի դրությամբ ֆիլմերի խոշորագույն բազա հանդիսացող «Internet Movie Database» (IMDb) կայքում ֆիլմի համար քվեարկել էր 86.704 մարդ: Հոկտեմբերի 25-ին ֆիլմի միջին գնահատականը 10 հնարավորից 4.1 միավոր է: Ընդ որում, ֆիլմի համար քվեարկողների 35.3 տոկոսը (30.639 մարդ) այն գնահատել է 10 միավորով, իսկ 63.3 (55.126 մարդ) տոկոսը՝ 1 միավորով:
Ինչպես նկատում է հեղինակը՝ սա ակնհայտորեն վկայում է, որ թե հայկական, թե թուրքական կողմը ֆիլմի քվեարկության հետ կապված արշավ են սկսել: Թուրքական օնլայն -բառարան կայքերում նույնիսկ «"The Promise"-ին ցածր գնահատական տանք» վերնագրով էջեր են ստեղծվել:
Թեև այս պահին թուրքական կողմի նախաձեռնությունը թվացյալ հաջողության մեջ է, այնուամենայնիվ, իրավիճակն ամեն պահ կարող է փոխվել: Դա է վկայում նաև այն փաստը, որ արդեն հոկտեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ ֆիլմի գնահատականը կազմում է 4.2 միավոր, իսկ քվեարկողների ընդհանուր թիվը հասել է 87.664-ի:
Հիշեցնենք, որ երջանկահիշատակ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի ֆինանսավորմամբ նկարահանված «Խոստում» ֆիլմի վրա պրոֆեսիոնալ թիմ է աշխատել: Ֆիլմի ռեժիսորը օսկարակիր Թերի Ջորջն է, գլխավոր դերերում՝ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկը, Շառլոտա Լե Բոն, Անժելա Սարաֆյանը, Ջեյմս Քրոմվելը: Ֆիլմի սաունդթրեքի հեղինակը աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանն է:
Ֆիլմի հիմքում մի սիրո պատմություն է, իրադարձությունները զարգանում են Հայոց ցեղասպանության ժամանակահատվածում: «Խոստումի» համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016թ. սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |