Հասարակական13:25, 26 Հոկտեմբեր 2016
Թուրքիան 14-րդն է ամենագեղեցիկ բնակիչներ ունեցող երկրների ցանկում
Հրապարակվել է աշխարհի ամենագեղեցիկ բնակիչներն ունեցող երկրների ցանկը: Թուրքական «Sabah» թերթի համաձայն՝ նման դասակարգում է կատարել «Therichest.com» կայքը:
Ըստ այդմ՝ աշխարհի ամենագեղեցիկ մարդիկ ապրում են Վենեսուելայում: Այս երկրի ներկայացուցիչները ամենից հաճախ են առաջին տեղը գրավում համաշխարհային գեղեցկության մրցույթներում: Որպես վենեսուելական գեղեցկության օրինակ աղբյուրը նշում է Գաբի Էսպինոյին:
Երկրորդ տեղում Շվեդիան է, իսկ շվեդ գեղեցկուհիներից կայքն առանձնացրել է հատկապես դերասանուհի Ալիսիա Վիկանդերին:
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում են Հունաստանը և հունական ծագում ունեցող ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը:
Չորրորդ տեղում Կանադան է, իսկ որպես կանադական գեղեցկության տիպիկ օրինակ առանձնացվել են Ռաքել Մաք Ադամսը և Ջասթին Բիբերը:
Հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել է Ամերիկան և այն ներկայացնող դերասանուհի Ռիզ Ուիթերսփունը:
Նշենք, որ ցանկում տեղ է գտել նաև Թուրքիան, որը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը: Այս երկրի համար գեղեցկության տիիպիկ օրինակ է ճանաչվել երգչուհի Հադիսեն:
Աշխարհի ամենագեղեցիկ բնակիչներն ունեցող երկրների ցուցակում հաջորդաբար տեղ են գտել նաև Նորվեգիան, Դանիան, Բրազիլիան, Նիդերլանդները, Ռուսաստանը, Իտալիան, Իսպանիան, Լիբանանը, Թուրքիան և Ֆիլիպինները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |