Հասարակական08:36, 27 Հոկտեմբեր 2016
Պոլսի Հայոց պատրիարքը պաշտոնաթող է արվել

Պոլսի Հայոց Պատրիարքարանի հոգևոր խորհուրդը, ելնելով եկեղեցական ավանդույթներից բխող դրույթներից, որոշում է կայացրել պաշտոնաթող անել ներկայիս Պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին:
Բանն այն է, որ 2008 թվականից ի վեր պատրիարք Մութաֆյանը անբուժելի հիվանդության պատճառով գտնվում է հիվանդանոցում: Իսկ պատրիարքությունը ղեկավարում է պատրիարքական փոխանորդ ընտրված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Ըստ եկեղեցական օրենքների՝ պատրիարքի 8 տարի փաստացի չպաշտոնավարման դեպքում խորհուրդը իրավունք ունի նոր պատրիարքի ընտրություն անցկացնել:
Ըստ «Ակօս» պարբերականի՝ նախօրեին Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ղեկավարությամբ տեղի ունեցած ժողովում քննարկվել է Մութաֆյանի առողջական վիճակը: Հիմնվելով բժշկական զեկույցների վրա՝ արձանագրվել է, որ պատրիարքի առողջական վիճակի բարելավման հավանականություն չկա, ուստի որոշում է կայացվել նրան պաշտոնաթող անել:
Հոգևոր խորհրդի կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ քանի որ այսուհետ պատրիարքի աթոռը թափուր է մնում, որպես հաջորդ քայլ իրենք կդիմեն պատկան մարմիններին նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու թույլտվություն ստանալու նպատակով:
Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը «Ակօս»-ի հետ զրույցում, մեկնաբանելով վերոնշյալ որոշումը, ասել է. «Թույլտվություն ստանալու համար դիմում կներկայացնենք: Սակայն հայտնի չէ, թե երբ կստանանք թույլտվությունը. դա կարող է մեկ կամ 3 ամիս տևել, կամ հնարավոր է՝ առհասարակ թույլտվություն չլինի: Իսկ քանի դեռ թույլտվություն չկա, ոչ ոք ոչինչ չի կարող անել»:
Նշենք, որ չնայած Ստամբուլի հայ համայնքի՝ նոր առաջնորդ ընտրելու պահանջին նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով պարբերաբար հետաձգվում է: Համայնքի մեծ մասը մեղմ ասած «չի ընդունում» պատրիարքարանում նախկինում երբեք գոյություն չունեցած «փոխանորդ» պաշտոնով Մութաֆյանին փոխարինող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, ով վայելում է թուրքական իշխանության աջակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |