Տնտեսական14:50, 27 Հոկտեմբեր 2016
Թուրքիան 10 մլրդ դոլար ներդրում կանի Իրանում

Ստամբուլի արդյունաբերական պալատը հայտարարել է Իրանի տարածքում առաջին օտարերկրյա արդյունաբերական գոտին հիմնելու մասին, ինչի համար նախատեսում է 10 մլրդ դոլարի ներդրում կատարել հարևան երկրում:
Ըստ «bloomberght.com» կայքի թուրքալեզու ծառայության` այդ նպատակով պայմանագիր է կնքվել Ստամբուլի արդյունաբերական պալատի և Իրանի արդյունաբերության, ընդերքի ու առևտրի նախարարի տեղակալ Ալի Յեզդանիի միջև: Նախնական պայմանագրի համաձայն Իրանում մոտ 500 հեկտար զբաղեցնող տարածքի վրա կառուցվելու է 140 բաժիններից կազմված արդյունաբերական գոտի:
Յեզդանին հայտարարել է, որ այդ արդյունաբերական գոտին աննախադեպ է Իրանի համար, քանի որ մինչ այժմ օտարերկրյա ներդրումները կատարվել են ցրվածության սկզբունքով` տարբեր արդյունաբերական գոտիներում: Իրանցի պաշտոնյան նշել է, որ այս դեպքում նույնիսկ արդյունաբերական գոտու նախագծման աշխատանքները կիրականացնի թուրքական կողմը:
Յեզդանին ավելացրել է, որ արդյունաբերական գոտին հիմնելու համար թուրքական կողմին 15 տարբեր շրջաններում տեղ է առաջարվել: Նշվում է, որ տեղանքը որոշելուց և բանակցությունները ավարտելուց հետո պայմանագիրը վերջնական տեսք կստանա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |