Գիտակրթական13:52, 27 Հոկտեմբեր 2016
Թուրքիան կրթության մակարդակով 38 երկրների ցանկում 35-րդն է

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է կրթության վերաբերյալ 2016թ. իր զեկույցը: «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ Թուրքիան կրթության որակի տեսանկյունից OECD անդամ 38 երկրների ցանկում 35-րդ տեղն է գրավել:
Ցանկի առաջին տեղում Ֆինլանդիան է, նրան հաջորդում են Էստոնիան, Դանիան, Լեհաստանը, Ավստրալիան: Իսկ ամենավերջին հորիզոնականներում Թուրքիայից հետո տեղ են գտել Հարավային Աֆրիկան, Բրազիլիան և Մեքսիկան:
OECD զեկույցը հիմնաված է այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են կրթության տևողությունը, սովորողների ընդունակությունները և կրթության տեխնիկական հնարավորությունները, 25-64 տարեկանների համար բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հասանելիությունը, բարձրագույն կրթության ոլորտում սեռային անհավասարությունը, ընդհանրապես կրթական ոլորտում սոցիալական անհավասարություն և այլն:
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում կրթություն ստանալու միջին ժամանակահատվածը հավասար է 16.9 տարվա: 25-64 տարեկանների միայն 36 տոկոսն է լիարժեք միջնակարգ կրթություն ստանում: Այն դեպքում, երբ OECD անդամ երկրների համար այս չափանիշի միջին ցուցանիշը 76 տոկոս է:
Ինչպես նշում է OECD կրթական տնօրեն Անդրեաս Շլայխերը՝ որևէ երկրի կրթական մակարդակի ցածր որակը չի բացառում, որ աշակերտներն ու ուսանողները կարող են այլ երկրների համեմատ ավելի բարձր առաջադիմություն ցուցաբերել:
Այս առումով Թուրքիայում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել սովորողների առաջադիմության ոլորտում: Այսպես, եթե 2003թ. թուրք ուսանողների առաջադիմության միջին ցուցանիշը հավասար էր 423 միավորի, ապա 2012թ. այն հասել էր 448-ի: Նշենք նաև, որ OECD երկրներում այս ցուցանիշը միջինում կազմում է 497 միավոր:
Զեկույցն արձանագրում է, որ վերջին տասնամյակում Թուրքիայում սկիզբ առած «Աղջիկներ, դեպի դպրոց» նախաձեռնության շնորհիվ 6-14 տարեկան մեծ թվով աղջիկներ սկսել են հաճախել դպրոց: Բայց չնայած դրան՝ Թուրքիայում աղջիկների կրթվածության մակարդակը զգալիորեն զիջում է OECD միջին ցուցանիշին:
Թուրքիայում կանանց միայն 50 տոկոսն է կարողանում ավարտել համալսարանը: OECD միջին ցուցանիշը այլ ոլորտի համար 58 տոկոս է:
Զեկույցն անդրադարձել է նաև փախստականների կրթության խնդրին: Մասնավորապես, արձանագրվել է, որ փախստականների երեխաները ինչպես այլ երկրներում, այնպես էլ Թուրքիայում, իրենց ծնողների կրթական մակարդակից ավելի բարձր կրթություն չեն ստանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |