Ցեղասպանություն07:43, 27 Հոկտեմբեր 2016
Ցեղասպանությանը նվիրված ստամբուլյան համերգի չեղարկումը Գերմանիայում բուռն քննադատության է արժանացել
Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ստամբուլյան համերգի չեղարկումը Գերմանիայում բուռն դժգոհությունների ու քննադատությունների առիթ է տվել: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ «Ձախերի» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սառա Վագենքնեխթը հայտարարել է, որ այդ որոշմամբ դաշնային կառավարությունը ևս մեկ անգամ ծնկի եկավ Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջ:
Գերմանիայի արտգործնախարարության (ԱԳՆ) կողմից Աղետ» խորագրով համերգի՝ չեղարկումը բնութագրելով որպես ամոթալի քայլ՝ Վագենքնեխթը հռետորական հարց է ուղղել. «Մի՞թե դաշնային կառավարության վարած քաղաքականությունը Անկարայից է ղեկավարվում»:
Իսկ «Կանաչների» կուսակցության արտաքին քաղաքականության խոսնակ Օմիդ Նուրիփուրը նկատել է տվել, որ փախստականների հոսքից վախի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունները սպառած կառավարությունը ծնկի է եկել Էրդողանի առաջ:
Սաքսոնիա նահանգի մշակույթի նախարար Էվա-Մարիա Շտանգեն նշել է, որ «Աղետի» չեղարկումը շատ ցավալի է, քանի որ այդ համերգը կարող էր նպաստել թուրք և հայ ազգերի միջև հաշտության գործընթացին:
Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը հայտարարել է, որ ստամբուլյան համերգի չեղարկումն իրենց համար շատ անսպասելի և ցավալի էր: Նա նշել է, որ համերգը շուրջ մեկ տարի համատեղ նախապատրաստվում էր Գերմանիայի ԱԳՆ-ի և սիմֆոնիկ նվագախմբի կողմից:
Ռինդտը հաստատել է այն լուրը, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին համերգի հրավիրատոմսեր ուղարկելը համաձայնեցված չի եղել ԱԳՆ-ի հետ: Նա հայտնել է, որ ԱԳՆ-ն ուշացնում էր այդ ոչ պաշտոնական համերգի հրավիրատոմսերի բաժանումը, իսկ իրենց համար շատ կարևոր է եղել «Աղետին» թուրք քաղաքական գործիչների ներկայությունը: Այդ պատճառով էլ նրանց հրավիրատոմսեր են ուղարկվել:
Համերգի չեղարկումից հետո Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները նամակ են գրել ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին: Նամակում նրանք քննադատել են համերգ հետաձգելու ԱԳՆ որոշումը՝ այն անտրամաբանական համարելով:
Ավելի վաղ Սիմֆոնիկ նվագախումբը հայտարարել էր, որ այս համերգով իրենք ցանկություն ունեն նպաստելու հայ-թուրքական հարաբերությունների վերականգնմանը: Նախատեսվում էր, որ համերգից հետո կստեղծվի նաև գերմանա-հայ-թուրքական բարեկամության միություն:
Հիշեցնենք, որ Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 13-ին համերգով պետք է հանդես գար Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում: Հայոց ցեղասպանության 100.-րդ տարելիցին նվիրված համերգին նվագախումբը հրավիրել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին:
Գերմանիայի ԱԳՆ նախօրեին հայտարարեց, թե նշյալ պաշտոնատար անձանց հրավիրատոմս ուղարկելու հագամանքը համաձայնեցված չի եղել իրենց հետ, ինչի պատճառով նոյեմբերի 13-ի համերգը չեղարկվեց: Միաժամանակ ԱԳՆ խոսնակը նշեց, որ իրականում իրենք ուրախ են այս համերգի համար և աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախագծին: Խոսնակը հավելեց է, որ իրենք կփորձեն առաջիկայում համերգի համար հարմար ժամանակ գտնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |