Միջազգային08:20, 28 Հոկտեմբեր 2016
Եվրախորհուրդը կոչ է արել Թուրքիային՝ վերաբացել փակված ԶԼՄ-ները

Եվրոպական կառույցները խստորեն քննադատել ու իրենց մտահոգությունն են հայտնել Թուրքիայում ընդդիմադիր և անկախ լրատվամիջոցների գործունեության դադարեցման դեպքերի առթիվ:
Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվակայքի համաձայն՝ Եվրախորհրդարանի 59 պատգամավոր նամակ է ուղղել Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ և Եվրախորհրդի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին: Նամակում պատգամավորները դատապարտել են Թուրքիայում «Zarok TV»-ի և մյուս ընդդիմադիր հեռուստաալիքների փակման որոշումը:
«Այդ հեռուստաալիքների թվում է գտնվում նաև քրդերեն «Zarok TV»-ն, որը քուրդ երեխաների համար գոյություն ունեցող միակ հեռուստաալիքն է: Հարգելի բարձրագույն ներկայացուցիչ, կոչ ենք անում Ձեզ՝ այս զգայուն հարցի շուրջ մեր անհանգստությունը փոխանցել Թուրքիայի պատկան մարմիններին և փակված հեռուստաալիքների, այդ թվում նաև «Zarok TV»-ի վերաբացումն ապահովելու համար անհրաժեշտ քայլեր կատարել»,- ասված է նամակում:
Միևնույն ժամանակ, Եվրախորհուրդը հանդես է եկել Թուրքիային ուղղված կոչ պարունակող գրավոր հայտարարությամբ: Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ Թուրքիայում զարգացումներն արդեն ցավալի մասշտաբների են հասել:
«2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի պատճառով 250 քաղաքացի զոհվեց, ևս 2100-ը վիրավորվեց: Այդ ձախողված հեղաշրջման փորձից հետո 150-ից ավելի զանգվածային լրատվամիջոց է փակվել. այդ թվում՝ 46 թերթ, 29 հեռուսատաալիք, 31 ռադիոկայան, 3 լրատվական գործակալություն, 16 ամսագիր, 28 տպագրատուն:
Փակված հեռուստաալիքների թվում է նաև քրդերենով եթեր հեռարձակվող մանկական մուլտֆիլմերի «Zarok TV» ալիքը: Եվրախորհուրդը լրջորեն անհանգստացած է 150-ից ավելի ԶԼՄ-ների գործունեության դադարեցումից: Կոչ ենք անում վերաբացել նշյալ լրատվամիջոցները և մասնավորապես «IMC TV» -ն և «Zarok TV»-ն: Անկախ մամուլը պետք է վերականգնվի և շարունակի գործել, աշխատանքից հեռացված լրագրողները պետք է վերադառնան իրենց պարտականություններին:
Կոչ ենք անում թուրք պաշտոնյաներին՝ դադարեցնել քրեական օրենսգրքի դրույթների չարաշահումը, ինչպիսին է, օրինակ, մասնավոր մեդիա կառույցների համար հոգաբարձուներ նշանակելը կամ լիովին բռնագրավումը», - ասված է Եվրախորհրդի հրապարակած հայտարարությունում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |